Loading Events

« All Events

  • This event has passed.

Կինոդիտում՝ «Քարերի հետքը»

19/01/2022 @ 19:00 - 21:00

2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին շարունակում ու ամփոփում ենք «Գյոթե» կենտրոնի կինոակումբի արևելագերմանական կինոյի ծրագիրը Ֆիլմադարան ՀԿ-ի հետ։ Ֆիլմերը կներկայացնի կինոգետ, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանը, ով նաև կվարի դիտմանը հաջորդող քննարկումը։
Հունվարի 19-ին, ժամը 19։00-ին՝ «Քարերի հետքը»
Ռեժիսոր՝ Ֆրանկ Բայեր
«Քարերի հետքը» (1966)՝ արևելագերմանական նշանավոր ռեժիսոր Ֆրանկ Բայերի գլուխգործոցը, որը լույս տեսնելուն պես արգելվեց երկրի կոմունիստական իշխանության կողմից ու միայն 25 տարի անց ներկայացվեց հանրությանը։ Իսկ այժմ այն առաջին անգամ ներկայացնում ենք ձեզ՝ հատուկ այս առիթով պատրաստված հայերեն թարգմանությամբ։ Բաց մի թողեք էս բացառիկ հնարավորությունը։
Շատ թեթև, տեղ-տեղ կատակերգական մի դրամա, որի առանցքում շինհրապարակի երկու աշխատողների՝ աշխղեկ Բալլայի ու գաղափարախոսության պատասխանատու Հորաթի հակամարտությունն է։ Բալլան չի հնազանդվում ոչ մեկին, իր տղերքի հետ միտումնավոր քաոս է առաջացնում ողջ շինհրապարակում, իսկ Հորաթը փորձում է նրանց սանձել։ Բայց դեպի վերջ արդեն սկսում ես կասկածել՝ ով է «սոցիալակապես անպատասխանատու տարրն» ու ով՝ պատասխանատուն։
Չնայած ֆիլմն արված է սոցռեալիստական բոլոր կանոններով, ծաղրում ու գլխի վրա է կանգնացնում ողջ համակարգը։

Details

Date:
19/01/2022
Time:
19:00 - 21:00

Organizer

Filmadaran

Venue

Goethe-Zentrum Eriwan
Mher Mkrtchyan Str. 1
Yerevan, 0010 Armenia
+ Google Map