Loading Events

« All Events

  • This event has passed.

Ներկայացում «բոլոր հաղորդագրությունները ջնջված են»

September 9 @ 19:00 - 22:00

Սեպտեմբերի 9-ին և 10-ին ՆՓԱԿ-ում տեղի կունենա «Բոլոր հաղորդագրությունները ջնջված են» ինտերակտիվ ներկայացումը։

Ռեժիսոր Իլյա Մոշիցկու այս բեմադրությունը երկու գործողությունից է բաղկացած։
Առաջինը Դեյվիդ Ֆոսթեր Ուոլեսի «Անսահման կատակ» վեպի հիման վրա բեմադրված պիեսի փորձերի պատմությունն է, որը հնարավոր չի եղել իրականացնել նախ համաճարակի, հետո՝ պատերազմի պատճառով։
Երկրորդ գործողությունը հանդիսատեսի պատմություններն են, ովքեր դիտել են ներկայացումն առաջին գործողությամբ, և դա նրանց ուղղորդել է դեպի երկրորդ:
Առաջին գործողությունը կյանքն է, որը հայտնվում է ժամանակացույցի վրա: Շաբաթներով, օրերով և ժամերով ապամոնտաժված՝ այն վերափոխվում է այստեղ և հիմա:
Երկրորդ գործողության տեքստը գրված չէ, այլ կապված է առաջինի հետ։
Առաջինը պիեսի տեքստն է, փորձերն ու առօրյան իրար միահյուսված՝ դառնալով ներկայացման այն մարմինը, որտեղ մենք չենք կարող իրարից տարբերել ու առանձնացնել, թե ինչն է կատարողականն ու առօրյան։ Իրականում երկուսն էլ կա՝ սկսած համաճարակի առօրյայից և մոտալուտ պատերազմից, այն բյուրեղանում է մի ներկայացման մեջ, որի պրեմիերան չի կարող կայանան, և թերևս սա ամենագեղեցիկ բանն է, որ կարող է պատահել բեմադրության հետ։
Ներկայացման մեջ հնչում են Ֆալկ Ռիխտերի, Դեյվիդ Ֆոսթեր Ուոլասի, Իլյա Մոշիցկու տեքստերը։

Նախագիծն իրականացվել է Գյոթե կենտրոնի աջակցությամբ։

Details

Date:
September 9
Time:
19:00 - 22:00

Organizer

Goethe-Zentrum Eriwan

Venue

NPAK
Bjusandstrasse 1/3
Jerewan, 0010
+ Google Map
Website:
https://www.accea.info/hy