Loading Events

« All Events

  • This event has passed.

Տուն տանող հյուսեր | ցուցահանդես

20/04/2023 @ 19:00 - 15/05/2023 @ 21:00

4Պլյուս վավերագրական լուսանկարչության կենտրոնը, Երևանում «Գյոթե կենտրոնի» հետ համագործակցությամբ, ներկայացնում է Միլենա Ավետիսյանի «Տուն տանող հյուսեր» լուսանկարչական ցուցահանդեսը, որի բացումը տեղի կունենա «Գյոթե կենտրոնում»` ապրիլի 20-ին, ժամը 19։00-ին։
Միլենայի լուսանկարչական նախագիծն արտացոլում է երիտասարդ արվեստագետի հիշողություններն ու զգացողությունները, որոնք հյուսվում են անցյալից գտնված իրերից, ծանոթ-անծանոթ տների պատերի խունացած պատկերներից` նրան վերադարձնելով այն տունը, որտեղ հատվում են իր և տատիկի հիշողությունները։
«Տուն տանող հյուսեր» ֆոտոպատումը 4Պլյուսի «Պրինտ լաբի» 2022 թվականի փոքր դրամաշնորհային ծրագրի հաղթող նախագիծն է:
Նախորդ մի քանի ամիսների ընթացքում Միլենան, 4Պլյուսի լուսանկարիչների օգնությամբ, զարգացրել է իր նախագիծը:
4Պլյուս վավերագրական լուսանկարչության կենտրոնը 2022 թվականի աշնանը նախաձեռնել է «Պրինտ լաբի» փոքր դրամաշնորհային տարեկան մրցույթը, որի նպատակն է բացահայտել սկսնակ վավերագրող լուսանկարիչների և աջակցել նրանց՝ զարգացնելու և ցուցադրելու իրենց լուսանկարչական նախագծերը։
Ցուցահանդեսը կգործի «Գյոթե կենտրոնում» ապրիլի 20-ից մինչև մայիսի 15-ը (հասցե՝ ք․ Երևան, Մհեր Մկրտչյան 1):
Ցուցահանդեսում ներկայացված լուսանկարները տպագրվել են 4Պլյուսի «Պրինտ լաբում»։
«Պրինտ լաբը» ստեղծվել է Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի աջակցությամբ։

Details

Start:
20/04/2023 @ 19:00
End:
15/05/2023 @ 21:00

Venue

Goethe-Zentrum Eriwan
Mher Mkrtchyan Str. 1
Yerevan, 0010 Armenia
+ Google Map