Loading Events

« All Events

  • This event has passed.

Լաուրա Ցվիրտնիա «Փողոցում մենք ուրիշ անուններ ունենք»․ Ընթերցում և քննարկում Գյումրիում

17/11/2023 @ 19:00 - 21:00

Իր դեբյուտային վեպում Լաուրա Ցվիրտնիան պատմում է տարբեր մարդկանց մասին, որոնք հեռացել են իրենց հայրենիքից՝ այլ տեղում նոր հայրենիք գտնելու համար։ Այս գրքի հերոսները տարբեր անուններ ունեն, խոսում են տարբեր լեզուներով, բայց միևնույն է, նրանց մի բան է միավորում․ նրանք բոլորն էլ տենչում են գտնել մի վայր, որը տուն կդառնա նրանց համար։ Գիրքն անդրադառնում է ոչ միայն գաղթականների փորձառության բարդ խնդիրներին, այլ նաև Թուրքիայում հայոց ցեղասպանության ցավալի պատմությանը։ Հեղինակը յուրահատուկ և հուզիչ կերպով պատմում է այն մասին, թե ինչ է նշանակում գտնվել հասարակության եզրին։ Եվ ինչ է նշանակում ունենալ մի պատմություն, որն ուրիշների հետ կիսել չես կարող։
Գերմանիայի դեսպանատան, Գյոթե կենտրոնի և Բեռլին Արտ հյուրանոցի հրավերով Լաուրա Ցվիրտնիան երկու ընթերցում կունենա Հայաստանում, նոյեմբերի 29-ին Գյումրիում և 30-ին Երևանում։
Գյումրիում կայանալիք ընթերցումից հետո տեղի կունենա պանելային քննարկում Լաուրա Ցվիրտնիայի, գրականության ոլորտի ներկայացուցիչների և հյուրերի հետ։ Քննարկումը կվարի «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոնի տնօրեն Սեյրան Մարտիրոսյանը։
Ընթերցումն ու քննարկումը կլինեն գերմաներեն և հայերեն՝ համաժամանակյա թարգմանությամբ։
Միջոցառումները կազմակերպել է Գերմանիայի դեսպանությունը՝ Բեռլին Արտ հյուրանոցի և Գյոթե կենտրոնի հետ համագործակցությամբ։
Նոյեմբերի 29-ին, ժամը 19։00-ին
Բեռլին Արտ հյուրանոց, Գյումրի
Հաղթանակի պող․ 25
Մուտքն ազատ է։

Details

Date:
17/11/2023
Time:
19:00 - 21:00

Venue

Berlin Art Hotel
Haghtanaki 25
Gyumri, 3104 Armenien
+ Google Map