Loading Events

« All Events

  • This event has passed.

Նոր գրքի շնորհանդես

January 25 @ 17:00 - 19:00

Սիրելի գործընկերներ,
Ամփոփելով «Մեթոդ և շարժում» ցուցահանդեսը՝ «Սոցիոսկոպը» հրավիրում է «Քննելով հանրային մտահոգությունների բազմազանությունը․ սոցիալականը | խաղաղությունը | տարածաշրջանը» գրքի շնորհանդեսին և քննարկմանը։
Գիրքն ամփոփում է եռափուլ խորքային սոցիոլոգիական հետազոտությունը, որ իրականացվել է 2022 թվականին։ Այն քննում է հետպատերազմյան համատեքստում հասարակական մտահոգությունների ընդգրկույթը՝ սոցիալ-տնտեսական և ներքաղաքական ոլորտներից մինչև տարածաշրջան, տարածաշրջանում հարևանների հետ հարաբերություններ, խաղաղություն և ապագա, բացահայտում խաղաղության, տարածաշրջանի և Հայաստանի սուբյեկտության շուրջ գերիշխող քաղաքական դիսկուրսները և փորձագիտական մոտեցումները։
Շնորհանդեսը տեղի կունենա հունվարի 25-ին՝ 17։00-ին, Գյոթե կենտրոնում (հասցեն՝ Մհեր Մկրտչյան 1)։ Գիրքը կներկայացնեն ու կքննարկեն Մարիամ Խալաթյանն ու Նվարդ Մարգարյանը։
Խնդրում ենք մինչև հունվարի 23-ը հաստատել Ձեր մասնակցությունը։
Հարցերի դեպքում կարող եք գրել մեզ կամ զանգահարել 099 366 403 հեռախոսահամարով։
Ուրախ կլինենք տեսնել Ձեզ գրքի շնորհանդեսին։

Details

Date:
January 25
Time:
17:00 - 19:00

Venue

Goethe-Zentrum Eriwan
Mher Mkrtchyan Str. 1
Yerevan, 0010 Armenia
+ Google Map