Loading Events

« All Events

  • This event has passed.

Կոմիքսների ցուցահանդես «Լույս և ստվեր»

February 5 @ 10:00 - February 12 @ 17:00

Մի՞թե լույսն ու ստվերն անհամատեղելի հակադրություններ չեն։ Կարո՞ղ է արդյոք ստվեր լինել այնտեղ, որտեղ կա լույս:

Ճիշտ այնպես, ինչպես լույսն ու ստվերն իրար անհրաժեշտ են ուրվագծեր ստանալու համար, այնպես էլ 2023 թվականի ապրիլ-հունիս ամիսներին իրար հանդիպեցին Բրյուսովի անվ․ համալսարանի և Գյումրիի Գեղարվեստի ակադեմիայի ուսանողները։ Բրյուսովցիների մասնագիտացումը թարգմանությունն է, իսկ ակադեմիայի ուսանողներին՝ գրաֆիկական դիզայնը։ Նրանց ընդհանուր նպատակն էր ստեղծել կոմիքսներ՝ իրենց կողմից գրված գերմաներեն պատմվածքների հիման վրա:

Արդյունքում ստացվել են գրական-գեղարվեստական ստեղծագործություններ, որոնք լույս են տեսել «Լույս և ստվեր» համանուն գրքում։

Այդ աշխատանքները 2024 թվականի փետրվարի 5-12-ը կցուցադրվեն Երևանի Գյոթե կենտրոնում՝ հնարավորություն տալով լայն հանրությանը ծանոթանալ սույն նախագծին։

Սիրով բոլորին հրավիրում ենք ցուցահանդեսի բացմանը փետրվարի 5-ին, ժամը 18:00-ին․ եկե՜ք միասին շրջենք լույսի և ստվերի, արվեստի և գրականության անցուղիներով։

Ցուցահանդեսն իրականացվել է DAAD-ի և Գյոթե կենտրոնի համագործակցության արդյունքում:

Details

Start:
February 5 @ 10:00
End:
February 12 @ 17:00

Venue

Goethe-Zentrum Eriwan
Mher Mkrtchyan Str. 1
Yerevan, 0010 Armenia
+ Google Map