- This event has passed.
Դասախոսություն՝ Քրիստոֆեր Բալմ. «Եվրոպական թատրոնի ապագավառականացում. hետգաղութային հեռանկարներ»
18/09/2021 @ 19:00 - 21:00
Event Navigation
Սեպտեմբերի 15-ին, 17-ին և 18-ին սիրով բոլորին հրավիրում ենք Թեք տեղ/ Tech Degh-ի հետ համատեղ իրականացվելիք դասախոսությունների, որոնք կվարի թատերական գիտությունների դոկտոր Քրիստոֆեր Բալմը Մյունխենի թատերագիտական համալսարանից։
Վերջին երրորդ դասախոսության թեման է «Եվրոպական թատրոնի ապագավառականացում. hետգաղութային հեռանկարներ»
«Այս դասախոսությունը կբացահայտի, թե ինչպես կարող են օգտագործվել հետգաղութային տեսությունը և հետազոտությունները ` եվրոպական թատրոնի նոր հեռանկարներ գծելու համար: Էդվարդ Սաիդի «Արևելագիտություն» (1979) հիմնական ուսումնասիրության հրապարակումից ի վեր, հետգաղութային տեսությունը ընդլայնել է իր շրջանակը «ծայրամասից» մինչև «կենտրոն»: Տեսությունը, որն ի սկզբանե զուտ հետազոտական բնույթի էր և զբաղվում էր այսպես կոչված Երրորդ աշխարհի ապագաղութացվող ազգերի գրական, թատերական և գեղարվեստական ժառանգությամբ, այսօր սակայն, ազդում է ապագաղութատիրական հեռանկարների շուրջ ծավալվող արդի քննարկումների վրա, որոնք ի հայտ են եկել եվրոպական թանգարաններում պահվող աֆրիկյան մշակութային ժառանգության վերականգնման օրակարգից: Թանգարանային գողոնին համարժեք թատերականացումը՝ գաղութային ժողովուրդների կենդանի ցուցահանդեսը, գրավեց թատերագետների ուշադրությունը հարավաֆրիկացի Բրետ Բեյլի վիճահարույց մոտեցման շնորհիվ: 1990 թվականից առաջ հետգաղութային թատրոնի հետ համեմատած ՝ դեպի ապագաղութային հեռանկարներ վերակողմնորոշումը նշանակում է, որ խնդիրը այլևս ոչ թե «հեռու» է, այլ հասել է Եվրոպա՝ անցյալի, ներկայի և անշուշտ ապագայի Եվրոպա: Դասախոսության ընթացքում կքննարկենք օրինակներ ՝ սկսած միջնադարյան Վրաստանում (Թամար) ստեղծված Բալետ ռուսական բալետից, մինչև Արևելաեվրոպական թատրոնի պատմության վերաիմաստավորումը գաղութացման և ապագաղութացման տեսանկյունից ու Եվրոպայի աճող սփյուռքի մշակույթը:»
Դասախոսությունը լինելու է անգլերեն լեզվով եւ ուղեկցվելու է թարգմանությամբ։
Հանդիպումը տեղի կունենա ՆՓԱԿ-ում սեպտեմբերի 18-ին՝ ժամը 19:00-ին:
Մուտքն ազատ է։