- This event has passed.
«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոն // Made in Germany // Լռության հանրապետություն
13/07/2022 @ 17:30 - 20:30
Event Navigation
Հուլիսի 12-ին, ժամը 12։00-ին / «Մոսկվա» կինոթատրոն, կարմիր դահլիճ
Հուլիսի 13-ին, ժամը 17։30-ին / «Մոսկվա» կինոթատրոն, կարմիր դահլիճ
ԼՌՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Գերմանիա/ Սիրիա/Ֆրանսիա/Կատար/Իտալիա, 2021, 183 ր
Ռեժիսոր՝ Դիանա Էլ Ժեյրուդի
Տասներկու տարի շարունակ նկարահանված ֆիլմը վկայում է էպիկական ծավալի ողբերգության մասին, որն ուղեկցվում է Դիանա Էլ Ժեյրուդիի կյանքի փխրուն, խորապես տպավորված պահերի անընդհատ ընդլայնվող խճանկարով՝ սկսած յոթ տարեկանից, երբ հայրը նրան տեսախցիկ է տալիս, մինչև մեր օրերը: Երբեմն ներկայացվում է կինոռեժիսորի շուրջը կատարվողի որոշակի պատկերը: Ւսկ հետո դա փլուզվում է: Սև էկրանին հայտնվում են սպիտակ տառեր՝ ոգեկոչելով նրա ներաշխարհն այս կինոհիշողությն մեջ: Պատշաճ ու կանոնավոր կյանքը Բեռլինում մրցակցում է Դամասկոսի կյանքի հետ, որը ներթափանցված է բռնապետությամբ և ավերված պատերազմից ու միջազգային քաղաքական կոռուպցիայից: Էլ Ժեյրուդին մխիթարվում է կինոյով, երաժշտությամբ, երազանքների պայծառությամբ և ամենօրյա հավատարմությամբ մնայուն ու մշտական սիրո պատմությանը:
Մրցանակներ
Պատվավոր հիշատակում, Գյոթե ինստիտուտի վավերագրական կինոյի մրցանակ, Լայպցիգի վավերագրական կինոյի փառատոն, Գերմանիա, 2021