🎉📷🏆 Ֆոտոմարաթոնի հաղթողները 🎉📷🏆

Հարավային Կովկասից շուրջ 90 պատանի մայիսի 16-ին վերցրին իրենց տեսախցիկները՝ մոտակա երեք ժամը իրենց տները վերածելով լուսանկարչական ստուդիայի: Մասնակիցները կարող էին ընտրել հետևյալ թեմաները՝ «Զգացմունքները
կորոնայի ժամանակ», «Պանդեմիայի լուսանկար», «Նորովի բացահայտել սեփական տունը»: Պարզվեց, որ իրապես նորովի հայտնաբերելու շատ բան կար: Մենք հիացած ենք մասնակիցների գաղափարներից և բոլոր այն պատկերացումներից, որոնցով ապրում են հիմիկվա երիտասարդները: Ամենաշատը նկարներ էին արվել, ի դեպ, «հույս» և «ընկերություն» հասկացությունների ներքո, ինչն, անշուշտ, հիանալի նշան է:

Լուսանկարիչներ Այզել Ամիրովան, Էդ Թադևոսյանը և Սանդրո Սուլաբերիձեն վերջում բոլոր լուսանկարներից ընտրեցին մարաթոնի հաղթողներին:

«Զգացմունքները կորոնայի ժամանակ» անվանակարգում հաղթող են ճանաչվել Մուրադ Իլքնուրը (1ին տեղ), Նիա Գվարամիան (2րդ տեղ) և Տատիա Տակալանձեն (3րդ տեղ):

 

«Պանդեմիայի լուսանկար» անվանակարգում հաղթեցին Վիկտորիա Գվինիանիձեն (1ին տեղ), Ռաֆիգա Յումշուդովան (2րդ տեղ) և Սյուզաննա Սահակյանը (3րդ տեղ):

    

«Նորովի բացահայտել սեփական տունը» անվանակարգում հաղթող ճանաչվեցին Սալոմե Կվիչիձեն (1ին տեղ), Մարիաննա Սահակյանը (2րդ տեղ)  և Ռանա Մամադովան (3րդ տեղ):

    

Մնացած մասնակիցներից հատկապես առանձնացան նաև Տինատին Լեկաշվիլին, Լաշա Մդիվանին և Սաբա Բոդոկիան, որոնք իրենց հերթին արժանացան հանդիսատեսի մրցանակին:

 

  

Սրտանց շնորհավորում ենք հաղթողներին և շատ շնորհակալ ենք բոլոր մասնակիցներից:

Ֆոտոմարաթոնը կազմակերպեցին DAAD և Վրաստանի Գյոթե ինստիտուտը: