Հոգևոր ճարտարապետության պատմական զարգացումները: Բյոմերը. Գոթֆրիդ Բյոմի 100-ամյակի առթիվ․ առցանց ցուցահանդեսի ամփոփում

 

Մարտի կեսին Երևանի բոլոր թանգարանները ստիպված եղան փակվել… Կորոնավիրուսային ճգնաժամը ստիպեց դադարեցնել ոչ միայն ողջ աշխարհի, այլ նաև բոլոր թանգարանների գործունեությունը: Սակայն արվեստը դադարեցնել չի լինի, և այն սկսեց մուտք գործել մարդկանց բնակարաններ առցանց տարբերակով: Մարտի կեսից փակվեցին նաև բոլոր եկեղեցիները, և դա հենց Հարության տոնին ընդառաջ:

Համավարակի այս ընթացքում մենք Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի հետ համատեղ ծրագրել էինք Գոթֆրիդ Բյոմի 100-ամյակին նվիրված հոգևոր ճարտարապետության ցուցահանդես, որը մայիսի 18-ին պետք է հանդիսավոր արարողությամբ ավարտվեր: Այդուհանդերձ, ցուցադրության որոշ նմուշներ ցուցադրվեցին մեր հանդիսատեսին ապրիլի 7-ից մայիսի 17-ը ընկած ժամանակահատվածում: Այս նոր իրականության մեջ մենք մեր հետևորդներին առցանց ներկայացրինք Բյոմ ընտանիքի ճարտարապետական շինություններից 12-ը՝ 11 կաթոլիկ  եկեղեցի և 1 մզկիթ:

Այսօր՝ Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ, ցանկանում ենք Ձեզ ևս մեկ անգամ ամփոփ ներկայացնել մեր ցուցահանդեսի թվայնացված տարբերակը՝ հույս ունենալով, որ աշնանը հնարավոր կլինի ֆիզիկական ցուցադրությունը իրականացնել թանգարանում:

ՀԳ: Գերմանիայում թանգարանները մայիսի սկզբից սկսում են կրկին բացել իրենց դռները այցելուների առաջ՝ իհարկե նոր չափանիշներով և կանոնակարգով: Մաղթում ենք Հայաստանի թանգարաններին հնարավորինս արագ վերադառնալ բնականոն կյանքին՝ ոցջունելով այցելուներին թանգարանային իրական տիրույթում:

Նաթիա Միքելաձե-Բախսոլիանի, Երևանում Գյոթե կենտրոնի տնօրեն

Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը միաժամանակ և՛ գոհ է, որ «Հոգևոր ճարտարապետության պատմական զարգացումները» ցուցահանդեսն ընթացավ վիրտուալ տարածքում, և՛ ցավում է, որ մեզանից անկախ պատճառներով ցուցադրությունը չկայացավ մեր թանգարանի դահլիճում, ինչպես և նախատեսված էր:

Մենք խոստանում ենք, որ ցուցահանդեսը, որը նվիրված է Գոթֆրիդ Բյոմի 100-ամյակին, անպայման տեղի է ունենալու, և թանգարանի այցելուները հնարավորություն են ունենալու տեսնել, թե ինչպիսինն է ժամանակակից Գերմանիայի հոգևոր ճարտարապետությունը, ինչպես է այն զարգացել վերջին տարիներին: Կկարողանաք նաև համեմատել այն հայկական հոգևոր ժամանակակից ճարտարապետության միտումների և զարգացումների հետ:

Մենք շատ բարձր ենք գնահատում Գյոթե կենտրոնի հետ համագործակցությունը և կասկած անգամ չունենք, որ այն զարգանալու է՝ իր բերելով ամենահետաքրքիր և ուսանելի նոր ցուցադրություններ:

Մարկ Գրիգորյան, Ալ. Թամանյանի անվ. ճարտարապետության ազգային թանգարան –ինստիտուտի տնօրեն

Քյոլնի Սբ․ Կոլումբա մատուռը: Ճարտարապետ՝ Գոթֆրիդ Բյոմ, 1949-1956

Ճարտարապետ Գոթֆրիդ Բյոմի վաղ գործերից է Սբ․ Կուլումբա մատուռը, որը հայտնի է նաև «Ավերակների տիրամայր» անունով։ Այն ութանկյուն կենտրոնահայաց շինություն է՝ կառուցված 1949-1950թթ․։ Վերջերս այն միավորվել է Պետեր Ցումթհորի կառուցած «Կոլումբա» թեմական թանգարանի շենքին։

https://www.kolumba.de/?language=ger&cat_select=1&category=48&artikle=673&preview=

  

Սբ․ Կոլումբա, տեսարան ներսից։ Հետին ֆոնին Տիրամայրը՝ ավերակների մեջ: Լուսանկարը՝ © Սանդրո Սուլաբերիձե, 2020

Սուրբ Կոլումբայի մատուռը Քյոլնում։ Աջից Գոթֆրիդ Բյոմի նորակառույցը՝ ութանկյան տեսքով։ Լուսանկարը՝ Բյոմերի ընտանեկան արխիվից, անհայտ հեղինակ։

Քյոլն Լինդենթալի Հարության կաթոլիկ եկեղեցի: Ճարտարապետ՝ Գոթֆրիդ Բյոմ, 1967-1970

Քյոլն քաղաքի ամենագեղեցիկ հատվածներից մեկում գտնվում է Հարության կաթոլիկ եկեղեցին: Այն նույնպես պատկանում է ճարտարապետ Գոթֆրիդ Բյոմի նշանակալից՝ նրբագեղ և քանդակուն կառույցների շարքին:  Այս շինությամբ ավարտվում է Բյոմին հատուկ նրբագեղ շինարարական ոճը:

  

Քյոլն Լինդենթալի Հարության կաթոլիկ եկեղեցի, արևելյան կողմ, 2005: Լուսանկարը՝ Բյոմերի ընտանեկան արխիվից

Հարության կաթոլիկ եկեղեցի, հարավային պատուհանը: Լուսանկարը՝ © Իրինա Կուրտիշվիլի, 2020

Սբ․ Ուրսուլայի նախկին ծխական եկեղեցի: Ճարտարապետ՝ Գոթֆրիդ Բյոմ, 1954-1956

Ինչպես վայել է անտիկ տաճարներին,  եկեղեցին բաց կանգնած է ընդարձակ կանաչ օազիսում՝ գմբեթարդ կլոր շինության և այն շրջապատող սյուների համադրությամբ: 2006թ․ իր գործունեությունը դադարեցրած եկեղեցին նոր կիրառում է գտել՝ իր դռները բացելով ժամանակակից արվեստի համար որպես պատկերասրահ։ 90-ամյա Գոթֆրիդ Բյոմն անձամբ ներկա էր բացման հանդիսավոր արարողությանը և թույլատրել էր օգտագործել իր անունը։ Թեպետ նախկին եկեղեցուց ամբողջովին հեռացնում են կրոնական ատրիբուտները, այնուամենայնիվ կառույցն ավելի ուշ ենթարկված փոփոխությունների ապամոնտաժման հետևանքով վերադառնում է նախկին տեսքին։ Այստեղ ցուցադրվում են ժամանակակից արվեստագետների աշխատանքները։

http://archiv.jablonkagalerie.com/

https://www.boehmchapel.com/

   

Սբ․ Ուրսուլա, տեսարան ներսից : Լուսանկարը՝ © Իրինա Կուրտիշվիլի, 2017

Սբ․ Ուրսուլայի Զանգակատունը: Լուսանկարը՝ © Իրինա Կուրտիշվիլի, 2017

Քյոլն Նիփեսի Սբ. Գերտրուդ կաթոլիկ եկեղեցի: Ճարտարապետ՝ Գոթֆրիդ Բյոմ, 1961-1965

«Սուրբ Գերտրուդ. Եկեղեցի + մշակույթ». Սա մշակութային հաղորդակցության յուրահատուկ վայր է: Ի տարբերություն պատկերասրահի կամ թանգարանի չեզոք ցուցասրահի՝ Սուրբ Գերտրուդ եկեղեցին արվեստագետների համար յուրահատուկ մարտահրավեր է, թե՛ Բյոմի տպավորիչ բետոնե ճարտարապետության և թե՛ սրահի առումով: Եկեղեցին հատկապես առանձնանում է իր բարձր զանգակատան շնորհիվ:

https://de-de.facebook.com/sanktgertrud/

  

Քյոլնի Սբ. Գերտրուդ կաթոլիկ եկեղեցի, հետևի կողմից: Լուսանկարի հեղինակն անծանոթ է: 1960թ. Բյոմերի ընտանեկան արխիվից

Քյոլնի Սբ. Գերտրուդ կաթոլիկ եկեղեցի, զանգակատուն: Լուսանկարը՝ © Սեբաստիան Լիներց, 2011

Սբ․ Կամիլուսի կաթոլիկ եկեղեցին Մյոնխենգլադբախ-Դահլում: Ճարտարապետ` Դոմինիկուս Բյոմ, 1929-1931

Ի սկզբանե Սբ․ Կամիլուս կոլումբարիումը (աճյունասափորների զետեղերան) հիվանդանոցին կից եկեղեցի էր։ 2014թ․ ամռանը՝ պրոֆանացիայից հետո, եկեղեցին հուշարձանների պահպանման հարցերով լիազոր մարմինների որոշմամբ վերանորոգվում է և վերածվում կոլումբարիումի՝ միաժամանակ ընդլայնելով տարածքը։ Հեռվից երևում են մուգ թրծած աղյուսից կառուցված վիթխարի ճակատամասը և գլխավոր մուտքը։ Սգո արարողություններից բացի, Կոլումբարիումում նաև մշակութային միջոցառումներ են տեղի ունենում։

https://www.st-kamillus-kolumbarium.de/

  

Սբ․ Կամիլուսի եկեղեցի Մյոնխենգլադբախում, ներսից: Մարմարե սալիկները լուսավորվում են տարբեր գույներով: Լուսանկարը՝© Իրինա Կուրտիշվիլի, 2017

Սբ․ Կամիլուսի եկեղեցի Մյոնխենգլադբախում, ներսից, վիտրաժ: Լուսանկարը՝© Իրինա Կուրտիշվիլի, 2017

Քյոլն Ռիլի Սբ․ Էնգելբերտ կաթոլիկ եկեղեցի: Ճարտարապետ՝ Դոմինիկուս Բյոմ, 1930-1932

Ռիհլեր Գյուրտել թաղամասից մի փոքր հեռու գտնվող պատվանդանի վրա վեր է խոյանում եկեղեցին։ Նրա մոնումենտալ էությունն ընդգծում են կոնտրաստով առանձին վեր բարձրացող աշտարակը, դեպի ճակատամուտք տանող ընդարձակ աստիճանները և շրջապատող պատերը, որոնք մոտ հեռավորությունից փակում են տեսարանը։ Ժողովրդախոսակցական լեզվում եկեղեցին իր անսովոր տեսքի պատճառով ստանում է «կիտրոնքամիչ» անվանումը։

https://www.sankt-engelbert-und-sankt-bonifatius.de/unsere-kirchen/st-engelbert/

  

Քյոլն Ռիլի Սբ. Էնգելբերտ եկեղեցի: Լուսանկարը՝ © Սանդրո Սուլաբերիձե

Քյոլն Ռիլի Սբ. Էնգելբերտ եկեղեցի, ներսից: Լուսանկարը՝ © Սանդրո Սուլաբերիձե

Սբ․ Եղիսաբեթ հիվանդանոցի եկեղեցին Քյոլն-Հոհենլինդում: Ճարտարապետ՝ Դոմինիկուս Բյոմ, 1928-1932

Հիվանդանոցին կից այս եկեղեցին մտնելիս ապշեցում ես դրա բարձրությունից ու մեծությունից։ Եկեղեցին ընդհանուր առմամբ պարզ և համեստ տպավորություն է թողնում։ Մարմարապատումը պատերազմի ժամանակ այնպես է ավերվում, որ միայն հիմքի մնացորդների համար են որոշում վերականգնել երեսպատումը՝ հրաժարվելով ամբողջ եկեղեցին նորոգելու մտքից։ Ներկայումս այն օգտագործում են համերգների, զեկույցների և հիշատակի երեկոների նպատակով:

http://www.bilderbuchkoeln.de/Fotos/lindenthal_klinik_hohenlind_1935_in_der_werthmannstra%C3%9Fe_historisch_2765

  

Քյոլնի Սբ․ Եղիսաբեթ հիվանդանոցին կից եկեղեցին, դրսից: Լուսանկարը՝ © Սանդրո Սուլաբերիձե

Քյոլնի Սբ․ Եղիսաբեթ հիվանդանոցին կից եկեղեցին, ներսից: Լուսանկարը՝ © Սանդրո Սուլաբերիձե

Վերնեի Սբ. Քրիստափորի խորան, ճարտարապետ՝ Շտեֆան Բյոմ, 1994-1999

Վերականգնե՞լ, թե՞ քանդել: Այս հարցի առաջ է կանգնած Վերնի (Մյունստերի մոտակայքում) կաթոլիկ համայնքը: Սբ. Հովհաննեսի եկեղեցու կողային նավի վրա 2018 թվի շոգ ամառվանից հետո ճեղքեր են գոյացել: Բացի այդ, արդեն երկար ժամանակ է, ինչ խորանում ջուր է լցվում: Ճարտարապետը պայքարում է շինության պահպանման համար: Ըստ նրա՝ շինության վնասները շատ ավելի քիչ են, քան ներկայացնում է համայնքը: Այնուամենայնիվ, պաշտոնապես հաստատվել է, որ խորանի կառույցին չի տրվի հուշարձանի կարգավիճակ:

https://www.ruhrnachrichten.de/werne/sakristei-an-st-christophorus-bekommt-keinen-denkmalschutz-1354843.html 

   

Վերնեի Սբ. Քրիստափորի խորան, դրսից: Լուսանկարը՝ © Stephan Böhm Architekten

Վերնեի Սբ. Քրիստափորի խորան, ներսից: Լուսանկարը՝ © Stephan Böhm Architekten

Սբ. Պիոս X կաթոլիկ ծխական եկեղեցի, դրսից: Ճարտարապետ՝ Պետեր Բյոմ, 1998:

Վերամիավորումից հետո Գերմանիայի արևելյան հատվածում եկեղեցաշինության համար ստեղծվեցին նոր հնարավորություններ և բարենպաստ պայմաններ: Լանջին տեղակայված տրիպտիխաձև շինությունը հեռվից տեսանելի է թե՛ մերձակա հովտից, թե՛ դիմացի բարձունքին գտնվող քաղաքից: Եկեղեցին բոլոր կողմերից լավ է երևում և իր ուշագրավ շինությամբ առանձնահատուկ հատման կետ է հանդիսանում Հոհենշթայնի քաղաքային լանդշաֆտում: Պատերի կարմրավուն երանգ ունեցող բետոնը ներդաշնակ կերպով ձուլվում է տեղանքի բնական ապարի հետ:

https://www.german-architects.com/de/peter-bohm-architekten-koln/project/st-pius-x

  

Սբ. Պիոս X կաթոլիկ ծխական եկեղեցի, դրսից: Լուսանկարը՝ © Լուկաս Ռոթ

Սբ. Պիոս X կաթոլիկ ծխական եկեղեցի, ներսից: Լուսանկարը՝ © Լուկաս Ռոթ

Սբ. Թեոդորոս կաթոլիկ ծխական եկեղեցու նոր շենք: ճարտարապետ՝ Պաուլ Բյոմ, 2002

Սբ․ Թեոդորոսը Պաուլ Բյոմի առաջին հոգևոր շինությունն է։ Եկեղեցու նախկին շենքը պատերազմից ու 1992թ. երկրաշարժից այնպես էր վնասվել, որ ստիպված էին այն քանդել։ Միայն զանգակատան մի ուղղանկյուն քարն էր հնարավոր եղել պահպանել։ Բյոմը հաղթեց նոր եկեղեցու շինարարության մրցույթը, որի համար 162 նախագիծ էր ներկայացվել։

https://www.boehmarchitektur.de/st-theodor-vingst

  

Սբ. Թեոդորոս կաթոլիկ ծխական եկեղեցու նոր շենք: Լուսանկարը՝ © Քլաուս Զյոլցերի

Սբ. Թեոդորոս կաթոլիկ ծխական եկեղեցու նոր շենք, խորան: Լուսանկարը՝ © Քլաուս Զյոլցերի

Քյոլն Էրենֆելդի իսլամական մշակութային կենտրոն: Ճարտարապետ՝ Պաուլ Բյոմ, 2006-2013

Համալիրը տեղակայված է Քյոլն Էրենֆելդում՝ գողտրիկ բակում: Երկու գլխավոր հարկերը իրար են միանում լայն աստիճանների միջոցով:Բյոմի ճարտարապետությունը համարձակ է, բայց ոչ գերիշխող: Նախագիծը ամբողջովին չի համապատասխանում, ճարտարապետի նախնական պատկերացումներին:Իսլամական մշակութային կենտրոնը Քյոլ Էրենֆելդի նոր մզկիթն է, որը թուրք-իսլամական միության համար պետք է ծառայեր որպես կենտրոնական մզկիթ:

www.boehmarchitektur.de

  

Քյոլն Էրենֆելդի իսլամական մշակութային կենտրոն, դրսից: Լուսանկարը՝ © Քրիստոֆեր Շրոյեր-Հայերման, 2017

Քյոլն Էրենֆելդի իսլամական մշակութային կենտրոն, նեսից: Լուսանկարը՝ © Քրիստոֆեր Շրոյեր-Հայերման, 2017

ՆեՎԻԳԵՍԻ Սբ. Մարիամ Եկեղեցի: Ճարտարապետ՝ Գոթֆրիդ Բյոմ, 1963-1968

Բյոմի նախագծած բազմաթիվ համայնքային և պաշտամունքային շինություններից երևի թե ամենահայտնին Նևիգեսի ուխտագնացության եկեղեցին է։  «Այս վիթխարի, բազմաշերտ «կոտրտված բեկորներով» ու որմնախորշերով կառուցված, անվտանգության ու ապահովության զգացողություն հաղորդող շինությունն անկարելի  է դիտարկել առանց ներքին հուզմունքի։ Այն ինձ ստիպում է մտածել Բրունելեսկիի, Գաուդիի մասին։ Անշուշտ, այն բետոնից կառուցված մայր տաճար է»,- գրում է Մանֆրեդ Սաքը։

https://gemeinden.erzbistum-koeln.de/maria-koenigin-des-friedens/Kirchengemeinde-Maria-Koenigin-des-Friedens/kirchen/

   

Սբ․ Մարիամի ուխտագնացության եկեղեցի, ուխտավորների ուղին դեպի եկեղեցի: Լուսանկարը՝ © Սանդրո Սուլաբերիձե, 2020

Նևիգեսի Սբ․ Մարիամ եկեղեցին, տեսարան ներսից: Լուսանկարը՝ © Սանդրո Սուլաբերիձե, 2020

 

Ցուցահանդեսի համադրող՝

Իրինա Կուրտիշվիլի
www.irinakurtishvili.com