Դեկտեմբերի 12-ին «Զանգակ»  հրատարակչությունը «Գյոթե կենտրոնում» կներկայացնի շվեյցարացի գրող Լուկաս Բերֆուսի «Կոալա» և ավստրիացի գրող Ռոբերտ Զեեթալերի «Մի ամբողջ կյանք» վեպերը՝ Գայանե Գինոյանի թարգմանությամբ:

Լուկաս Բերֆուսը (1971թ) «Կոալա» վեպում (2014թ․) պատմում է իր եղբոր ինքնասպանության մասին: Վեպում նա արծարծում է իքնասպանության թեման՝ հասարակական այդ մեծ խնդիրը, և փորձում է բացատրություն գտնել մահվան նման տեսակի համար:

Ռոբերտ Զեեթալերի (1966) «Մի ամբողջ կյանք» (2014թ․) վեպը հասարակ մարդու՝ մի լեռնագործի պատմություն է, որը մեծացել է գյուղական ընտանիքում: Հուզիչ և սրտառուչ պատմություն, որտեղ Զեեթալերը սակավ խոսքերով և պարզ լեզվով նկարագրում է Անդրեաս Էգերի ծանր կյանքը: