Երևանում մարտի 14-ից 17-ը հայ և գերմանացի արտիստների մասնակցությամբ կայացավ «Երևան Ուրբան Արթ» փառատոնը։ Փառատոնը բաղկացած էր 4 մոդուլից՝ մետաքսագրություն, տրաֆարետային արվեստ, գրաֆիտի և վիդեոպռոյեկտում։ Քառօրյա փառատոնից առաջ գերմանացի մասնագետներն իրենց հայ գործընկերների հետ միասին երկշաբաթյա վարպետության դասեր անցկացրեցին Հայաստանում, որոնց արդյունքում ստացված ստեղծագործությունները ներկայացվեցին նաև փառատոնի ժամանակ։ Փառատոնն իրականացվեց Համբուրգի Gängeviertel արվեստի կենտրոնի և Visual Gal Gallery-ի համատեղ ջանքերով։
Փառատոնի նպատակն էր ծանոթացնել մասնակիցներին ստեղծագործական այլընտրանքային տեխնիկաներին, դրանց կիրառմանը, գաղափարների մարմնավորմանն այդ տեխնիկաների միջոցով, տեղի ընտրությանը՝ ժամանակակից քաղաքաշինական միջավայրում և Սթրիթարթի արդի համաշխարհային դրսևորումներին և կանոններին։
Փառատոնի ծրագիրը․
Մարտի 14-ին՝ ժամը 18։00․ փառատոնի բացման արարողություն, ցուցահանդես և Gängeviertel արվեստի կենտրոնի արտիստների ելույթ։
Մարտի 15-ին և 16-ին՝ ժամը 14։00․ լեզվամշակութային հանդիպում սուրճի սեղանի շուրջ։ Համբուրգից ժամանած Gängeviertel արվեստագետները կազմակերպեցին լեզվամշակութային աշխատարան:
17:00 տրաֆարետային արվեստին նվիրված աշխատարան:
Մարտի 15-ին և 16-ին՝ ժամը 16։00․ լուսանկարիչների հանդիպում, գաղափարների և նախագծերի քննարկում, Երևանի-Համբուրգի նախագծերի մշակում։
Մարտի 15-ին՝ ժամը 15։00-21։00-ն ընկած ժամանակահատվածը նվիրված էր մետաքսագրությանը, տրաֆարետային արվեստին և գրաֆիտիին։
Մարտի 16-ին՝ ժամը 10։00-18։00․ մետաքսագրության, տրաֆարետային արվեստի, գրաֆիտիի տեխնիկայի ցուցադրություն։
Մարտի 17-ին՝ ժամը 10։00-17։00․ Ցուցահանդես ՀայԱրտ ցուցասրահում։
ժամը 15։00․ հանդիպում-քննարկում արտիստների հետ։
Մետաքսագրության և տրաֆարետային արվեստի վարպետության դասերին
Համբուրգի Gängeviertel արվեստի կենտրոնի գերմանացի արտիստները Գյոթե կենտրոնում ներկայացրեցին իրենց աշխատանքներն ու պատմեցին Gängeviertel-ի գործունեության մասին։
Վարպետության դասերի արդյունքում ստեղծված աշխատանքները ցուցադրվեցին փառատոնի ժամանակ
Գրաֆիտի արտիստները նկարում են Ժամանակակից արվեստի թանգարանի և Հայաստանում Գերմանիայի դեսպանատան պատերին
«Գյոթե կենտրոն»-ի դռան վրա հայտնված գրաֆիտին և գիշերային վիդեոպռոյեկտում Կոմիտասի անվան կոնսերվատորիայի շենքի վրա։
Մեր մասին պատմող ֆիլմը՝ հետևյալ հղմամբ