Ֆրեդ Քելեմենի «ՍԵՎ ԴԱՇՏ. կինոարվեստի պոետիկ իրականության մասին» ուսանողական աշխատարան

Մարտի 11-15-ը տեղի կունենա նշանավոր գերմանացի ռեժիսոր և օպերատոր Ֆրեդ Քելեմենի «ՍԵՎ ԴԱՇՏ. կինոարվեստի պոետիկ իրականության մասին» ուսանողական աշխատարանը, որը կազմակերպում են Երևանի «Գյոթե կենտրոնը» և «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ն: Աշխատարանի շրջանակներում նախատեսվում են ինչպես դասախոսություններ, այնպես էլ պրակտիկ աշխատանք և անհատական զրույցներ:
Այս առիթով հայտարարվում է հայտերի ընդունում:

Ո՞վ կարող է դիմել
Դասընթացը նախատեսված է ռեժիսորական և օպերատորական բաժինների այն ուսանողների համար, ովքեր արդեն կաճամետրաժ կամ լիամետրաժ ֆիլմ են նկարել և որոշակի փորձառություն ունեն կինոյում: Անգլերեն լեզվին տիրապետելը և նկարահանման սեփական տեխնիկայի առկայությունը խիստ ցանկալի է:

Դիմելու կարգը
Դիմորդներն ընտրվելու են ըստ իրենց նախկին ֆիլմերի: Դիմելու համար հարկավոր է լրացնել սույն հայտը՝ https://bit.ly/2S3kRkR:

Ժամկետներ
Դիմելու վերջնաժամկետն է 2019թ․ մարտի 4-ը: Բոլոր դիմորդները կտեղեկացվեն իրենց մասնակցության կարգավիճակի մասին մինչև 2019թ․ մարտի 8-ը:

Ֆրեդ Քելեմենն սկսել է ֆիլմեր նկարահանել 1990-ականներին և մինչ օրս հեղինակել է 6 ռեժիսորական աշխատանք, որոնք ընգրկվել և պարգևատրվել են զանազան միջազգային կինոփառատոներում: Նրա ռեժիսորական ոճը համեմատում են Ալեքսանդր Սոկուրովի և Բելա Տարրի հետ: Հայտնի է նաև իր օպերատորական գործունեությամբ: Մասնավորապես մեծ գնահատանքի է արժանացել նրա համագործակցությունը հունգարացի վարպետ Բելա Տարրի հետ «Թուրինյան ձի» և «Մարդը Լոնդոնից» ֆիլմերում: Տարբեր տարիներին եղել է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր, ժյուրիի անդամ և մրցութային ծրագրի մասնակից։