Ցուցահանդես «Բաուհաուզի կանայք»

Երևանում «Գյոթե կենտրոնը» և Հայնրիխ Բյոլ հիմնադրամը սիրով հրավիրում են ձեզ Բաուհաուզի հարյուրամյակի շրջանակներում կազմակերպվող այս յուրահատուկ միջոցառմանը՝ նվիրված Բաուհաուզի կանանց։ Մայիսի 6-8-ը «Գյոթե կենտրոնը» հյուրընկալելու է «Բաուհաուզի կանայք» գրքի հեղինակ Ուլրիկե Մյուլերին։

Միջոցառման ծրագրում՝
Մայիսի վեցին՝ ժ. 17.00-ին,
Ցուցահանդեսի պաշտոնական բացում, շրջայց ցուցասրահում, բանախոսություն (մուտքն ազատ է)

Ժ. 20.00-ին երեկոն կեզրափակի «Լոթեն Բաուհաուզում» ֆիլմը (հայերեն ենթագրերով)։

Մայիսի 7-ին՝ ժ. 10։00-16։00, սեմինար-աշխատարան «Բաուհաուզյան իմպուլսներն ու արդիականության մոռացված կանայք»։

Մայիսի 8-ին՝ ժ․ 10։00-13։00, պատմության մոռացված կանանց բացահայտելու ուղիները Բաուհաուզի, ինչպես նաև Հայաստանի կին արվեստագետների օրինակով (մուտքն ազատ է)։