Ցուցահանդես՝ Սահմանը

 

Որտե՞ղ է վերջանում Եվրոպան, որտե՞ղ՝ սկսում Ասիան: Որտե՞ղ է վերջանում Ասիան և որտե՞ղ՝ սկսում Եվրոպան: Ի՞նչ ազդեցություն ունեն սահմանները, և ովքե՞ր են դրանք գծում: Սրանք են այն կարևոր հիմնահարցերը, որոնց անդրադառնում է «Սահմանը»: Երկարամյա այս գեղարվեստական նախագիծն իրականացվել է «Գյոթե ինստիտուտի» և համագործակցող բազմաթիվ այլ կազմակերպությունների կողմից: «Սահման»-ի վերջին կանգառը հիմա Երևանն է:

«Սահմանը» ուսումնասիրում և վերլուծում է սահմաններն ու դրանց առաջացման պատճառներն իրենց ամենատարբեր դրսևորումներում. որպես տարածաշրջանային սահմանազատում, որպես մշակութային, անձնական կամ հասարակական սահմանագիծ, որպես գործիք՝ տարբերելու «մեզ» «ուրիշներից», կամ էլ հենց սահմանների միջոցով առաջացնելու այդ երկատումը: Ընդ որում՝ Եվրոպայի և Ասիայի միջև առկա աշխարհագրական և մշակութային սահմանը «կարմիր թելով» անցնում է ողջ ցուցահանդեսի միջով: Նախագիծն անդրադառնում է այս թեմային գեղարվեստական տեսանկյունից՝ ուղղորդելով հայացքը զուտ քաղաքական և տնտեսական դիտակետից դեպի մշակությային հարթություն: Նախագծի նպատակն է նպաստել սահմանների առաջացման գործընթացների, շարժառիթների և պատճառների հնարավորինս բազմակողմ ուսումնասիրությանը:
Ցուցահանդեսի կենտրոնում արվեստագետների երիտասարդ սերունդն է, որոնք այս շրջիկ ցուցահանդեսի շրջանակներում առաջին անգամ միասին ներկայացնում են թեմայի վերաբերյալ իրենց անդրադարձն ու ընկալումը:

Ցուցահանդեսը կտևի՝
17.05.2019-17.06.2019

Վայրը՝
Հայ Արտ մշակութային կենտրոն
Մաշտոցի 7ա, Երևան

Մուտքն ազատ է: