Երաժշտություն և մաթեմատիկա. հարմոնիկ փոխհատում

Նոյեմբերի 22-ին Գյոթե կենտրոնում բացվեց «Երաժշտություն և մաթեմատիկա. հարմոնիկ փոխհատում» ցուցահանդեսը: Թեև հայտնի է, որ հին չինացիները, հնդիկները և եգիպտացիները ուսումնասիրել են ձայնի մաթեմատիկական սկզբունքները, այնուամենայնիվ Հին Հունաստանի Պյութագորականներն առաջին հետազոտողներն էին, որ ուսումնասիրեցին երաժշտական միավորների արտահայտչականությունը՝ թվային հարաբերակցության, և, մասնավորապես ամբողջական թվերի հարաբերակցությունների տեսանկյունից: Նրանց հիմնական ուսմունքը այն էր, որ …

«Գյոթե կենտրոնը» և «ՌեԱնիմանիա» փառատոնը ներկայացրեցին կինոքննադատների սեմինարի հաղթողներին

Երևանում հոկտեմբերի 24-29-ը կայացավ  «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 11-րդ միջազգային փառատոնը: «ՌեԱնիմանիա»-ի գործընկեր «Գյոթե կենտրոնն» այս տարի փառատոնի շրջանակներում կազմակերպել էր սկսնակ կինոքննադատների և երիտասարդ լրագրողների համար նախատեսված աշխատարան, որի նպատակն էր զարգացնել հայ քննադատների և լրագրողների հմտությունները, ովքեր գրում են հոդվածներ և վերլուծություններ անիմացիոն ֆիլմերի մասին: Աշխատարանը վարում էր …

Համերգ․ «Սառցաբեկորների երաժշտություն»

  Սառցաբեկորները հալչում են, բայց ոչ անձայն։ «Սառցաբեկորների երաժշտությունը» (Gleteschermusik) Վրաստանում և Հայաստանում «Գյոթե ինստիտուտի» տարածաշրջանային նախագիծն է, որին մասնակցող արվեստագետները․ ոգեշնչված հալչող սառցաբեկորների ձայներից և պատկերներից, տեսա-և ձայնաինստալյացիաներ են ստեղծում։ «Սառցաբեկորների երաժշտությունը» ոգեշնչվել է Կենտրոնական Ասիայի հալչող սառցաբեկորների ձայներից ու պատկերներից: Նախագիծը խթանում է արվեստի և գիտության փոխազդեցությունը և ուշադրություն …