Ներկայացնում ենք «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի այս տարվա գերմանական ֆիլմերի ժամանակացույցը։
“Made in Germany” ծրագրի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին
Ժամը 16։30-ին «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում
Պարոն Բախմանն ու նրա դասարանը
Գերմանիա, 2021, 217 ր․
Ռեժիսոր՝ Մարիա Շփեթ
Մտերմիկ վավերագրություն, որ պատկերում է տարրական դպրոցի ուսուցչի և նրա աշակերտների կապը: Ուսուցչի ոչ ավանդական մեթոդները բախվում են գերմանական գավառական արդյունաբերական քաղաքի բարդ սոցիալական ու մշակութային իրողություններին:
Հոկտեմբերի 5-ին
Ժամը 22։00-ին, Կինո «Մոսկվա», Կապույտ դահլիճ
Հոկտեմբերի 7-ին
Ժամը 20։00-ին, Կինեմատոգրաֆիստների Միություն, մեծ դահլիճ
Ֆինֆինի կիրճը
Եթովպիա, Գերմանիա 2020, 79 ր․
Ռեժիսոր՝ Դանիել Քյոթեր
Լայնաշունչ, վեհաշուք բացման տեսարանում, դանդաղ համայնապատկերներում և հակիրճ անշարժ կոմպոզիցիաներում Դանիել Քյոթերը հետազոտում է Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայի արևելյան բնաշխարհը: Նա ուշադրությունը բևեռել է չորս ուրբանիզացվող գոտիներին, որտեղ գյուղականի և քաղաքայինի, արդյունաբերականի և գյուղատնտեսականի սահմանները ջնջվում են: Ֆիլմը պատկերացում է տալիս նաև տեղաբնակների անձնական կյանքի մասին: Կադրից դուրս հնչող նրանց մեկնաբանություններն օգնում են շերտ առ շերտ ստեղծել այն վայրի պատկերը, որն էկոլոգիական և հասարակական կտրուկ փոփոխությունների է ենթարկվում՝ մի բան, որին շատերը պատրաստ չեն:
Հոկտեմբերի 6-ին
Ժամը 16։30-ին, Կինո «Մոսկվա», Կարմիր դահլիճ
Հոկտեմբերի 9-ին
Ժամը 14։00-ին, Կինո «Մոսկվա», Կարմիր դահլիճ
Էվոլյուցիա
Հունգարիա, Գերմանիա, 2021, 97 ր․
Ռեժիսոր՝ Կորնել Մունդրուցո
Երկրորդ աշխարհամարտի սյուրռեալիստական հիշողությունից մինչև մերօրյա Բեռլին հասնող դրվագները հետամուտ են մի ընտանիքի երեք սերունդներին, որոնք անկարող են իրենց անցյալի դատն անել մի հասարակության մեջ, որը դեռևս իր պատմության վերքերն է ամոքում:
Հոկտեմբերի 7-ին
Ժամը 10։00-ին, Կինո «Մոսկվա», Կապույտ դահլիճ
Ժամը 18։00-ին, Կինո «Մոսկվա», Կապույտ դահլիճ
Մարդկային գործոններ
Գերմանիա, Իտալիա, Դանիա, 2021, 102 ր․
Ռեժիսոր՝ Ռոնի Թրոքեր
Գովազդային գործակալության համասեփականատեր զույգը՝ ֆրանսուհի Նինան և գերմանացի Յանը, պայմանագիր են կնքում քաղաքականապես ակտիվ նոր հաճախորդի հետ, որը նրանց ստիպում է առերեսվել իրենց իրարամերժ առաջնահերթություններին: Աշխատանքում աճող լարվածությունից խույս տալու համար նրանք զավակներին՝ Մաքսին ու Էմմային, ուղարկում են հանգստյան ծովափնյա հանգստյան տուն: Բայց ակնկալվող արտասեզոնային հանգիստը ոչ թե հովվերգական, այլ չարագուշակ է դառնում, երբ տնային խորհրդավոր ներխուժումն ամեն ինչ հունից հանում է: