Ցուցահանդես Data CTRL Centre

Երևանում Գյոթե կենտրոնը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ համատեղ հոկտեմբերի 29-31-ը #ԴիջիԹեք 2021-ի շրջանակներում ներկայացրեց “Data CTRL Centre” ցուցահանդեսը։
Data CTRL Centre-ը մասշտաբային տարածաշրջանային նախագիծ է, որը նախաձեռնել է Ուկրաինայի Գյոթե ինստիտուտը 2020 թվականին. այն ուղղված է մեդիագրագիտության մասսայականացմանը և անձնական տվյալների պաշտպանությանը ինտերնետում։ Նախագիծը սկսվել է 2020 թվականի հոկտեմբերին առցանց և անցանց ցուցահանդեսի ձևաչափով, որին հետո հաջորդել է նաև երիտասարդական առցանց հաքաթոն։
Ցուցահանդեսի հիմնական նպատակն է վերականգնել սեփական տվյաների նկատմամբ հսկողությունը։ Ինտերակտիվ ցուցանմուշների միջոցով փորձ է արվում ցույց տալ, թե ինչու է այդքան կարևոր ժամանակակից միջավայրում զարգացնել քննադատական մտածողությունը ու մեդիագրագիտությունը և պատասխանատվություն ստանձնել ինտերնետում սեփական անձնական տվյալների համար:
Մենք կորցնում ենք վերահսկողությունը մեր անձնական տվյալների նկատմամբ։ Սակայն այն հնարավոր է վերադարձնել: Այո, մարդը ինտերնետի անվտանգության ամենախոցելի օղակն է, բայց մենք ի վիճակի ենք տիրապետել պաշտպանության գործիքներին:
Ցուցադրության կենտրոնում Tactical Tech միջազգային կազմակերպության նոր՝ The Glass Room. Misinformation Edition է։ Ձևաչափի հիմնական առաքելությունը ոչ թե վախեցնելն է, այլ ընդհակառակը՝ ներշնչել փոխել վերաբերմունքն անձնական տվյալների, գաղտնիության և տեղեկատվության նկատմամաբ։ The Glass Room. Misinformation Edition-ը հիմնվում է Glass Room-ի Community Edition-ի ցուցադրությունների վրա, որոնց այցելել է մոտ 200 000 մարդ` աշխարհի բազմաթիվ քաղաքների գրադարաններում, համաժողովներում և փառատոններում։
2021 թվականին տարածաշրջանային այս նախագիծը ճամփորդեց նաև Հայաստան։ Հուլիսի 2-ից 5-ը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, համագործակցելով Երևանի Գյոթե կենտրոնի հետ, իրականացրեց Մեդիագրագիտության հաքաթոն, որը անց կացվեց Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում Հայաստանի տարբեր մարզերից ընտրված շուրջ 30 երիտասարդների մասնակցությամբ։
Հաքաթոնի արդյունքում թիմերը ստեղծեցին 6 հետաքրքիր նախագիծ, որոնք նույնպես կներկայացվեն ցուցահանդեսի շրջանակներում։
Ցուցահանդեսի ամբողջական՝ առցանց տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ՝
#armath

Data CTRL Center նախագծի շրջանակներում դեկտեմբերի 3-ին ժամը Երևանի Գյոթե կենտրոնում տեղի ունեցավ այս նախագծի վերջին միջոցառումը Մեդիագրագիտություն և անհատական տվյալների պաշտպանություն թեմայով, որի ժամանակ որպես խոսնակ հանդես եկան Սամվել Մարտիրոսյանն ու Գևորգ Հայրապետյանը։
Հանդիպման հիմնական նպատակն էր անդրադառնալ մեդիագրագիտության կարևորագույն խնդիրներին, վերականգնել սեփական տվյաների նկատմամբ հսկողությունը, ցույց տալ, թե ինչու է այդքան կարևոր ժամանակակից միջավայրում զարգացնել քննադատական մտածողությունն ու պատասխանատվություն ստանձնել ինտերնետում սեփական անձնական տվյալների համար: