Դեկտեմբերի 14-ից 16-ը Մյունխենի «Broke» ցուցասրահում տեղի ունեցավ «Հանուն խաղաղության և վերականգման» ցուցահանդեսը, որն իրականացվել է Գուրբան նախագծի շրջանակներում և Գյոթե կենտրոնի հետ համագործակցության արդյունքում:
Այս ցուցահանդեսի նպատակն էր հնարավորություն տալ արվեստագետներին ներկայացնել իրենց արվեստն այս դժվարին ժամանակներում, ինչպես նաև ձեռք մեկնել բոլոր այն մարդկանց, ովքեր պատերազմի հետևանքով կորցրել էին ամեն ինչ:
Արվեստի միջոցով նախագծի թիմը մարդասիրական օգնություն էր տրամադրում Արցախի պատերազմից փրկվածներին, ովքեր ստիպված էին կրկին ամեն ինչ սկսել զրոյից: Ուստի Գերմանիայից, Հայաստանից, Արցախից և այլ երկրներից համախմբվեց արվեստագետների մի խումբ ՝ նպաստելու խաղաղությանն ու վերականգնմանը պատերազմից հետո:
Մասնակիցներ՝ Արեգ Բալայան, Լուիզա Բալդհուբեր, Հաննա Այխենհոֆեր, Օֆելյա Ֆլասիգ, Սաթե Գալստյան, Ժենի Գևորգյան, Մհեր Գինոսյան, Լեոնհարդ Հուբեր, Արտուշ Կոշտոյան, Կազունորի Կուրա, Վահան Մաթևոսյան, Վալենտինա Մազլումյան, Օֆել Միլիտոսյան, Բաբագ Անուշ Մխիթարյան, Էլիզա Մխիթարյան, Արմեն Տեր-Մկրտչյան, Յուլիան Մոմբուաս, Եվա Մուրադյան, Կատարինա Օհլ, Աննեմարի Օտտեն, Գևորգ Սարգսյան, Սանդրա Սինգ, Արմեն Տիրատուրյան, Յակոբ Վայս։
Կոմպոզիտորներ՝ Թոմ Սմիթ, Արսեն Բաբաջանյան, Կայո դը Ազեվեդո, Յակոբ Ստիլմարկ, Մաքիմիլիան Ցիմերման։
Պերֆորման՝ Ռոնյա Սոֆի Փութց, Մարկո Շևրալիչ, Աստղիկ Մատինյան, Մարյա Բուրխարդ, Անդրե Շվագեր, Դանիել Շտոլց, t.b.a., Լեա Վալենտինա
Երաժշտական համադրող՝ Արսեն Բաբաջանյան
Համադրողներ՝ Վահան Մաթևոսյան, Գոհար Մարտիրոսյան, Մարիա Մատինյան։
Լրացուցիչ տեղեկություններ նախագծի մասին կարող եք գտնել այստեղ․
https://www.artworksforpeace.com/exhibition
Լուսանկարներն ու տեսանյութը՝ © Artworks for Peace and Recovery: Project by GUrban