2018 թվականի հունիսի 30-ից հուլիսի 7-ը «Գյոթե կենտրոնի» աջակցությամբ Գորիս քաղաքում ընթանում էր «Կինոաշխատարան Գորիսում» նախագիծը: Նախագծի շնորհիվ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները և Գորիսի երիտասարդները առաջին անգամ հնարավորություն ունեցան նկարահանել կարճ պատմություններ Գորիսի մասին: Մասնակիցների աշխատանքը ղեկավարում էր Գերմանիայից հրավիրված մասնագետ կինոօպերատոր Կոննի Բայսլերը։ Նրա շնորհիվ ուսանողներն անցան ֆիլմարտադրության բոլոր փուլերով` գաղափարի զարգացումից մինչև նկարահանում և մոնտաժ:
Կինոաշխատարանի արդյունքում նկարահանված լավագույն ֆիլմերը կմիավորվեն կինոալմանախի մեջ և նոյեմբերին կցուցադրվեն Երևանում` ԿԻՆ կինոփառատոնի շրջանակներում: