Անցկացման վայրը՝ Երևան․ UNSOUND փառատոն 2018

Լեհական UNSOUND  փառատոնը էլեկտրոնային երաժշտության երևի թե ամենաոգևորող փառատոնն է, որը տեղի է ունենում Եվրոպայում և ամբողջ աշխարհում։ Կրակովյան այս փառատոնի հատկանշական կողմերից է այսպես կոչված Off-Locations-ը (չօգտագործվող տարածքները), ինչպիսիք, օրինակ, 2017թ․ UNSOUND-ի ժամանակ նախկին պողպատի գործարաններն ու աղի հանքերն էին։

Փառատոնը նաև քաղաքական առումով մեծ հավակնություններ ունի։ Երեկույթների և համերգների հետ միաժամանակ կազմակերպիչները շատ են կարևորում նաև սոցիալական քննադատությունը և արդիական քաղաքական հարցերի շուրջ քննարկումները։

Այս տարի UNSOUND DISLOCATION-ը գալիս է Երևան։ Սեպտեմբերի 20-21-ը սպասվում է էլեկտրոնային երաժշտության հարուստ ծրագիր տեղացի և արտասահմանցի արտիստների մասնակցությամբ։

Արտիստների անուններն ու համերգի մասին առավել մանրամասն կհայտնենք սեպտեմբերին։ Հետևեք մեզ։