Loading Events

« All Events

  • This event has passed.

Ոսկե աշունը՝ գերմանական ֆիլմերով

12/11/2018 @ 15:00 - 14/11/2018 @ 19:00

«Գյոթե կենտրոնը» սիրով հրավիրում է ձեզ Գյումրի։ Այս տարի նույնպես երեխաների ու մեծահասակների համար Գյումրիում կկազմակերպենք կինոցուցադրություններ՝ ներառելով աշնանը կայացած կինոփառատոնների լավագույն գերմանական ֆիլմերից։ Բոլոր ֆիլմերը՝ հայերեն ենթագրերով։
Եվ այսպես՝ նոյեմբերի 12-14-ը
Berlin Art Hotel, Գյումրի։ Մուտքն ազատ է։
Ծրագրում՝

12.11.2018, ժ․15։00 
«Սուպեր Մոդո»

Անբուժելի հիվանդ 9-ամյա Յոն սիրում է արկածային ֆիլմեր և երազում է սուպերհերոս լինելու մասին։ Նրա մեծագույն ցանկությունն է ֆիլմ նկարահանել, որտեղ ինքը գլխավոր հերոսի դերում է։ Յոյի քույրը ցանկանում է օգնել նրան։ Նրան է միանում նաև ամբողջ գյուղը, որպեսզի հիվանդ աղջկա երազանքն իրականանա։ Քենիացի ռեժիսոր Լիկարիոն Վայնայնայի ֆիլմը պատմում է փոքրիկ աղջնակի ուժի և երևակայության մասին։

12․11․2018 ժ․ 19։00

Թոնի Էրդման

69-ամյա Վինֆրիդը սգում է սիրելի շատ կորուստը։ Միայնակ չմնալու և դստերը մոտ լինելու համար նա հանկարծակի որոշում է մեկնել Բուխարեստ։ Այստեղ նա զավեշտալի իրավիճակում է հայտնվում՝ փորձելով իր տեղը գտնել կարիերիստ դստեր կյանքում։ Նա որոշում է կերպարանափոխվել «դառնալ» Թոնի Էրդման և տակնուվրա անում աղջկա կյանքը։

13․11․2018, ժ․ 15։00

«Ավազ»
Փշալարերով առանձնացված արևելյան և արևմտյան Գերմանիայում երկու ընկեր՝ Յոնասն ու Ֆրեդը, ապրում են առանց սահմաններին ուշադրություն դարձնելու։ Չնայած նրանց ընտանիքները շատ տարբեր են, տղաները մտերիմ ընկերներ են մնում։ Երբ Յոնասի մայրը որոշում է մեկնել արտասահման, տղաները որոշում են թունել փորել ավազի մեջ, որը պիտի երկրագնդի մյուս կողմում դուրս գա։ Դա պետք է օգներ տղաներին նորից հանդիպել Ավստրալիայում, եթե հանկարծ հանգամանքները նրանց բաժանեին։ Երբ մի օր Յոնասն իսկապես անհետանում է, Ֆրեդը նրան գտնելու և փրկելու պլան է մշակում։

13․11․2018․ ժ․ 19։00

«Սա է կյանքը»
Այս զվարճալի, բայցև թախծոտ վավերագրության հինգ հերոսներն էլ ապրում են արևելյան Վրաստանում։ Նրանցից մեկը՝ նախկին հրշեջը, ով ժամանակին մի ամբողջ թանգարան է փրկել կրակից, այժմ դաշնամուր է նվագում բարեգործական տանը: Նա ապրում է պահածոների վաղուց լքված գործարանում և երազում է հավերի ֆերմա հիմնել: Երկրորդ գերմանացին արդեն քսան տարի է էլեկտրականություն չունի, այդ իսկ պատճառով ինքն է էլեկտրաէներգիա գեներացնող վառարան հորինել: Իր կիսաքանդ տունը նա անվանում է «ջարդված Խորհրդային Միության» խորհրդանիշ: Երրորդ հերոսը ևս «տնային» խնդիր ունի. նրա տունն անմխիթար վիճակում է։ Չորրորդը՝ նախկին ինժեներն ու դասախոսը, նախընտրում է ողջ օրը մնալ տանը, ռոք լսել ու փնթփնթալ: Իսկ հինգերորդ հերոսն արդեն իսկ հաջողակ ֆերմեր ու գործարար է:

14․11․2018, ժ․ 15։00
Այս ցուցադրությունը նվիրված է ռեժիսոր Ռայնիգերի «ստվերային մուլտֆիլմերին», որոնց թվում են․
Ալադինն ու կախարդական լամպը (1926, 14 րոպե)
Հարլեկին (1931, 23 րոպե)
Կարմեն (1933, 10 րոպե)
Պապագենո (1935, 11 րոպե)
Կոմս Կարաբասը (1935, 13 րոպե)

14․11․2018, ժ․ 19։00
«Արքայազն Ահմեդի արկածները»
1920-ական թվականների առաջին անիմացիոն ֆիլմը հանդիսատեսին տանում է հազար և մեկ գիշերների կախադրական աշխարհը և պատմում արքայազն Ահմեդի պատմությունը։ Արքայազնը Ալադինի օգնությամբ ուզում է փրկել իր քրոջը չար կախարդի ձեռքից և իր արկածների ընթացքում սիրահարվում է դևերի կողմից առևանգված գեղեցկուհի Փարի Բարուին։

Details

Start:
12/11/2018 @ 15:00
End:
14/11/2018 @ 19:00