Loading Events

« All Events

  • This event has passed.

Հայ կինը և 20-րդ դարը․ Ցողիկ Արաբյան․ առցանց ցուցահանդես

05/07/2020 - 07/07/2020

Արաբյան Ցողիկ Բաղդասարի (Բոգդանի)

1910-1966թթ․

Արաբյան Ցողիկը ծնվել է Կարսում 1910 թվականի նոյեմբերի 6-ին: Հայոց ցեղասպանության ժամանակ Ցողիկի ընտանիքը մեծ դժվարությամբ փախել է Ալեքսանդրոպոլ, իսկ այնտեղից Թիֆլիս: Թիֆլիսում Ցողիկը ավարտել է դպրոցը, այնուհետև տեղափոխվել է Երևան և ընդունվել է Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտ, որը ավարտել է 1932թ.:

 

Ցողիկ Արաբյան, լուսանկարը՝ ընտանեկան արխիվից

1941թ. ամուսնացել է իր համակուրսեցու` շինարար Աբրահամ Խաչատրյանի հետ:

Աշխատել է Ալեքսանդր Թամանյանի ճարտարապետական արհեստանոցում` Գեորգի Թամանյանի ենթակայության տակ։

Ցողիկն ամուսնու ու երեխաների հետ, լուսանկարը՝ ընտանեկան արխիվից

1948թ.-ին մասնակցել է կին ճարտարապետների համամիութենական ստեղծագործական մրցույթին, որտեղ ստացել է մրցանակ` 4 հոգանոց ընտանիքի համար նախատեսված տան նախագծի համար: 1950թ.-ին Ցողիկը իր ամուսնու հետ միասին ստացավ հողակտոր Այգեձորում և իր նախագծով տուն կառուցելու թույլտվություն, որտեղ էլ հետագայում բնակվեցին ամուսինները` իրենց երկու երեխաների հետ: 1956թ.-ից Ճարտարապետների միության անդամ է։

Կին ճարտարապետների համամիութենական ցուցահանդես, Մոսկվա, 1948թ. (աջից առաջինը), ընտանեկան արխիվ:

Ցողիկը երեխաների հետ, լուսանկարը՝ ընտանեկան արխիվից

Արաբյան Ցողիկի հիմնական աշխատանքներն են`

  • Ագարակ գյուղի պլանավորում,
  • ԳյումուշՀԷԿ և ՔանաքեռՀԷԿ բանվորական շենքերի կառուցապատում,
  • Երևանում Օրջոնիկիձե պողոտայում գտնվող՝ Մետաքսի գործարանի բնակելի շենքի նախագծում,
  • Երևանի N 447 գործարանի արտադրական մասնաշենքերի նախագծում,
  • Քանաքեռում գտնվող դպրոցի և մանկապարտեզ-մսուրի նախագծում,
  • մանկապարտեզ֊մսուր Ջերմուկում,
  • առողջարան Ջերմուկում,
  • Կառավարության Տան ինտերիերի մշակում Երևանում,
  • Օպերայի և Բալետի շենքի ինտերիերի մշակում Երևանում:

Ցողիկ Արաբյանի նախագծած տունը, լուսանկարը՝ ընտանեկան արխիվից

Ցողիկ Արաբյանի աշխատասենյակը, լուսանկարը՝ ընտանեկան արխիվից

Ցողիկ Արաբյանի ստորագրությունը լուսանկարը՝ ընտանեկան արխիվից

Details

Start:
05/07/2020
End:
07/07/2020