Loading Events

« All Events

  • This event has passed.

Ցուցահանդես՝ «Փոխադրելով անցումը»

10/11/2023 @ 19:00 - 12/11/2023 @ 21:00

Նոյեմբերի 10-12 Երեւանի «Գյոթե կենտրոն»-ում կընթանա «Փոխադրելով անցումը» ցուցահանդեսը։ Բացումը տեղի կունենա նոյեմբերի 10-ին, ժամը` 19:00-ին։ Մուտքն ազատ է։
Հասցե՝ «Գյոթե կենտրոն», Մհեր Մկրտչյան 1, Երեւան, Հայաստան

Թարգմանությունը իմաստը մի լեզվից մյուսը փոխանցելու ճիշտ ճանապարհի որոնումների ընթացքն է։ Հատկապես նրանք, ովքեր վերջին շրջանում ստիպված են եղել աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով լքել իրենց տունը, փորձում են ելքեր գտնել՝ հարմարվելու տարագիր կյանքի թելադրած պայմաններին։ Խզելով անձնական եւ/կամ աշխատանքային բազմաթիվ կապեր, այս մարդիկ դարձել են միգրանտներ եւ նոր միջավայրում առերեսվել են ոչ միայն լեզուն ու առօրեական կյանքի ողջ նշանագիտական համակարգը թարգմանելու խնդրին, այլեւ՝ օրըստօրե ջանացել են ճանաչել եւ ըմբռնել այլությունը, ինտեգրվել նոր մշակութային համատեքստին եւ սոցիալական համակարգին, վերարժեւորել իրենց ինքնությունը։
Այս ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված աշխատանքներն առաջին հերթին արտացոլում են եւ/կամ ոգեշնչված են նոր տարածքներ, կապեր եւ իմաստներ գտնելուն միտված պայքարից։
Ցուցահանդեսում ներկայացված են Pause/Play: Culture under Pressure ծրագրի շրջանակներում ինչպես նախորդ, այնպես էլ՝ այս տարի ստեղծված աշխատանքները։
Նախագիծը հիմնադրել եւ համադրել են Kulturschafft e. V.-ը եւ CSN Lab-ը։ Ծրագրի գործընկերն է Untitled Tbilisi-ին։ Նախաձեռնությունը իրականացվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։

Details

Start:
10/11/2023 @ 19:00
End:
12/11/2023 @ 21:00

Venue

Goethe-Zentrum Eriwan
Mher Mkrtchyan Str. 1
Yerevan, 0010 Armenia
+ Google Map