«Ծիրանի ծառ» միջազգային կինոփառատոնի գերմանական ֆիլմերը

Սեպտեմբերի 15-20-ը Արագածոտնի մարզի Ուջան գյուղում կկայանա «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի IV միջազգային փառատոնը: «Գյոթե կենտրոնի» հրավերով փառատոնի պատվավոր հյուրն ու ժյուրիի անդամը կլինի հայտնի գերմանացի ռեժիսոր Վիլանդ Շփեքը: Նա և աշխարհի տարբեր երկրներից ժամանած մի քանի տասնյակ կինոգործիչներ կապրեն և կսնվեն հյուրընկալ գյուղացիների տներում, իսկ Ուջանի դպրոցի դահլիճն ու հրապարակը կդառնան հետաքրքիր կինոցուցադրությունների ու բուռն կինոքննարկումների վայր: Բոլոր ֆիլմերը զուգահեռ կցուցադրվեն նաև Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում:

Բոլոր ցուցադրությունների մուտքն անվճար է:

 

18.09. 2018, ժամը 20:45 Մոսկվա կինոթատրոնի փոքր Կարմիր դահլիճ

20.09.2018 ժամը 17:45 Ուջանի դպրոց

«Փախուստ դեպի կյանք» (Գերմանիա), ռեժ․ Վիլանդ Շփեք և Անդրեա Վայս, 85 րոպե

 

17.09.2018, ժամը 18:30 Մոսկվա կինոթատրոնի փոքր Կարմիր դահլիճ

18.09.2018, ժամը 21:00 Ուջանի հրապարակ

«Սա է կյանքը» (Գերմանիա, Վրաստան), ռեժ․ Վախթանգ Կունցև-Գաբաշվիլի, 80 րոպե

 

18.09.2018, ժամը 17:45 Ուջանի դպրոց

19.09.2018, ժամը 20:45 Մոսկվա կինոթատրոնի փոքր Կարմիր դահլիճ

«Արևոտ գիշեր» (Գերմանիա, Վրաստան), ռեժ․ Սոսո Դումբաձե, 85 րոպե

Կինոփառատոնի ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։