Վոլֆգանգ Հարթմանի դասախոսությունը՝ «Միջմշակութային երկխոսություն. երաժշտական կրթության ուղիներ» ֆորումում

Երևանում «Գյոթե կենտրոնի» հրավերով Գերմանիայից Հայաստան կժամանի պրոֆեսոր Վոլֆգանգ Հարթմանը, ով Կոմիտասի թանգարան-ինստիտուտում սեպտեմբերի 14-15 կմասնակցի «Միջմշակութային երկխոսություն. երաժշտական կրթության ուղիներ» միջազգային ֆորումին։ Այն անցկացվում է Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանին ընդառաջ՝ Եվրոպական մշակութային ժառանգության տարվա շրջանակներում։

Ծրագրում

Սեպտեմբերի 13, ժամը 14։00, Չայկովսկու անվան երաժշտական դպրոց

Հարթման Վոլֆգանգ․ դասախոսություն և աշխատանոց  «Օրֆ  Շուլվերկ»

 

Սեպտեմբերի 14, Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

14։00-15։00, Վոլֆգանգ Հարթման․ «Օրֆ – Շուլվերկ» աշխատանոց, մաս Ա

16:00-17:00 Տաթևիկ Շախկուլյան (Հայաստան)․ Կոմիտաս և Գերմանիա. երաժշտական կրթության մոդել Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

 

Սեպտեմբերի 15, Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

12:00 Վոլֆգանգ Հարթման (Գերմանիա)․ ստեղծագործական աշխատանք սկզբից.  «Օրֆ-Շուլվերկի» սկզբունքները

15։00-16։00 Վոլֆգանգ Հարթման․ «Օրֆ – Շուլվերկ» աշխատանոց, մաս Բ

16:00-17:00 Շնորհանդես. Քնարական երգեր, «Հազար ու մի երգ» ժողովրդական երգերի մատենաշար, հատոր Ա, Երևան, 2018, Երևանում «Գյոթե կենտրոնի» և DVV International-ի հետ համագործակցությամբ։

17:00-18:00 Համերգ

ՍՎԵՏԼԱՆԱ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ (դաշնամուր)

«ՍՊԵՂԱՆԻ» երգչախումբ

Գեղ․ ղեկավար և խմբավար՝ Սարինե Ավթանդիլյան