Համերգ․ «Սառցաբեկորների երաժշտություն»

 

Սառցաբեկորները հալչում են, բայց ոչ անձայն։ «Սառցաբեկորների երաժշտությունը» (Gleteschermusik) Վրաստանում և Հայաստանում «Գյոթե ինստիտուտի» տարածաշրջանային նախագիծն է, որին մասնակցող արվեստագետները․ ոգեշնչված հալչող սառցաբեկորների ձայներից և պատկերներից, տեսա-և ձայնաինստալյացիաներ են ստեղծում։

«Սառցաբեկորների երաժշտությունը» ոգեշնչվել է Կենտրոնական Ասիայի հալչող սառցաբեկորների ձայներից ու պատկերներից: Նախագիծը խթանում է արվեստի և գիտության փոխազդեցությունը և ուշադրություն հրավիրում մարդկության կողմից բնությանը հասցրած վնասների ծավալին:
Այս նախագծի շրջանակում միասին ստեղծագործել են արվեստագետներ Ռոբերտ Լիպոկը (Բեռլին), Լիլլևանը (Բեռլին), Անուշկա Չկեիձեն (Վրաստան), Էտո Գելաշվիլին (Վրաստան) և Հայկ Կարոյի Կարապետյանը (Հայաստան):
Այս նախագիծը սկիզբ է առել 2011 թվականին Ալմաթիում ու Տաշքենդում՝ Գյոթե ինտիտուտի նախաձեռնությամբ:
Այժմ նախագիծը հասել է Վրաստան և Հայաստան, համերգներ կլինեն Երևանում, Թբիլիսիում և Քութայիսում:

Երևանում համերգը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին՝ ժամը 21:00-ին, կոմպոզիտորների տան համերգասրահում:
Հասցե՝ Դ. Դեմիրճյան 25
Մուտքն ազատ է: