Մեդիագրագիտության հաքաթոն
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը համագործակցելով Երևանի Գյոթե կենտրոնի հետ հայտարարում է Մեդիագրագիտության հաքաթոն, որը Գյոթեի-Ինստիտուտի կողմից նախաձեռնած «Data CTRL Center» տարածաշրջանային նախագծի մի մասն է։
Հաքաթոնը տեղի կունենա Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, հուլիսի 2-ից 5-ը ներառյալ։
Հաքաթոնի նպատակն է հասարակության շրջանում մեդիագրագիտության և անձնական տվյալների պաշտպանության մակարդակի բարձրացմանը։
Հաքաթոնին ներկայացվող թեմաներն են՝
• Մեդիագրագիտություն
• Անձնական տվյալների պաշտպանություն
Հաքաթոնի մասնակցության հայտ կարող են ներկայացնել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում սովորող 15-18 տարեկան սաները։
Ներկայացված հայտերից կընտրվեն 30 ամենաիրական, հետաքրքիր գաղափար ներկայացրած մասնակիցները։
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը  և ներկայացնել գաղափարներ, որոնց իրականացումը թույլ կտա՝
• Հասկանալ մեդիայի աշխատանքը
• Կողմնորոշվել տեղեկատվական դաշտում
• Վերլուծել, համեմատել և ստուգել լուրերը
• Պաշտպանել անձնական տվյալները։
Հաքաթոնի արդյունքում անհրաժեշտ է ստեղծել՝
• մեդիագրագիտության ոլորտի խաղեր, հավելվածներ, կայքեր
• նոր գործիքներ, որոնք կօգնեն պաշտպանել անձնական տվյալները,
• ծրագրային այլ գործիքներ։
Լավագույն գաղափար ներկայացնող թիմը կպարգևատրվի խրախուսական մրցանակով։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2021թ-ի հունիսի 15-ը ներառյալ։
Հայտերը կարող եք լրացնել՝ անցնելով հետևյալ հղումը՝