EU4Culture-ը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող նախագիծ է: Այն ուղղված է Արևելյան գործընկերության երկրների մշակութային և ստեղծագործական հատվածին` նպատակ ունենալով աջակցել մշակույթի զարգացմանը` որպես տարածաշրջանի աճի և սոցիալական զարգացման շարժիչ ուժ: Ծրագիրն հատուկ ուշադրություն է դարձնում Արևելյան գործընկերության երկրների մայրաքաղաք չհանդիսացող մեծ ու փոքր քաղաքներին:
EU4Culture- ն իրականացնում են «Գյոթե ինստիտուտը» (ղեկավար), Դանիայի մշակույթի ինստիտուտը, Չեխական կենտրոնները և Վրաստանի «Ինստիտուտ Ֆղոնսեզը»: Ծրագիրը սկսվել է 2021 թվականի հունվարի 1-ից և կավարտվի 2024 թվականի դեկտեմբերի 31-ին:
EU4Culture- ը մեկնարկում է առաջարկների առաջին կանչը՝ «Արևելյան գործընկերության տարածաշրջանի մայրաքաղաք չհանդիսացող մեծ ու փոքր քաղաքների մշակութային զարգացման ռազմավարություն մշակելու նախապատրաստման աջակցություն» փուլի համար:
Առաջարկների կոչի նպատակն է աջակցել Արևելյան գործընկերության հինգ երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետութայն և Ուկրաինայի մեծ ու փոքր քաղաքներին՝ մշակել և իրականացնել մշակութային զարգացման ռազմավարություն:
Գործընթացի առաջին քայլը կլինի յուրաքանչյուր մասնակից երկրի հինգ քաղաքների ընտրությունը, որոնք հետագայում կպայքարեն իրենց մշակութային զարգացման ռազմավարության մշակմանը ուղղված ֆինանսական աջակցություն ստանալու համար:
Ո՞վ կարող է դիմել:
Արևելյան գործընկերության հինգ երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի մայրաքաղաք չհանդիսացող մեծ ու փոքր քաղաքները կարող են մասնակցել առաջարկների այս կանչին: Ավելին իմանալու համար, խնդրում ենք ծանոթանալ դրամաշնորհին դիմելու ընթացակարգին:
Ուղեցույց դրամաշնորհի դիմորդների համար
Հայտադիմումների փուլերը և ֆինանսավորումը
- Առաջարկների կանչ (հայեցակարգի առաջարկ) – Մայրաքաղաք չհանդիսացող իրավասու մեծ ու փոքր քաղաքները հրավիրվում են ներկայացնել իրենց ընդհանուր հայեցակարգը:
- Առաջարկների մրցույթ (ամբողջական հայտ) – Հայեցակարգային առաջարկ ուղարկած քաղաքներից կընտրվեն առավելագույնը հինգը (յուրաքանչյուր երկրից), որոնց կառաջարկվի պատրաստել ամբողջական հայտը: Ընտրված դիմորդ-քաղաքները կստանան առավելագույնը 1000 եվրոյի դրամաշնորհ` ամբողջական հայտը պատրաստելու համար:
- Մշակութային զարգացման ռազմավարության պատրաստում – Ամբողջական հայտը ներկայացրած դիմորդ քաղաքներից կընտրվեն առավելագույնը երեքը (յուրաքանչյուր երկրից), որոնց կառաջարկվի պատրաստել և ներկայացնել իրենց Մշակութային զարգացման ռազմավարությունը: Ընտրված քաղաքները կստանան դրամաշնորհ առավելագույնը 30,000 եվրոյի չափով` Մշակութային զարգացման ռազմավարություն մշակելու համար:
- Իրականացման փուլ – Յուրաքանչյուր երկրի մեկ ընտրված քաղաքի կշնորհվի դրամաշնորհ առավելագույնը 300,000 եվրոյի չափով` իր Մշակութային զարգացման ռազմավարությունն իրականացնելու համար:
Ինչպե՞ս դիմել
Դիմորդներին առաջարկվում է գրանցվել և ներկայացնել իրենց առաջարկները Գյոթե ինստիտուտի հայտերի պաշտոնական պլատֆորմում (GAP):
Ընթացիկ փուլում պետք է ներկայացվեն միայն հայեցակարգային առաջարկներ: Հայտը կարող է լրացվել ինչպես անգլերեն, այնպես էլ մասնակից երկրների պետական լեզուներով:
Ներբեռնել հետևյալ փաստաթղթերը
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապվել Հայաստանի Ազգային համակարգողի՝ Մարինե Կարոյանի հետ։
Էլ.փոստ՝ Marine.Karoyan.extern@goethe.de
Հայեցակարգեր ընդունման վերջնաժամկետը 2021 թվականի հունիսի 30-ն է: