Մեդիագրագիտության հաքաթոն

Հուլիսի 2-ից 5-ը ԱՏՁՄ-ի և Արմաթ ինժեներական լաբորատորիաների հետ համատեղ Մոնթե Մելքոնյան անվան ռազմամարզական վարժարանում տեղի ունեցավ Մեդիագրագիտության և անհատականա տվյալների պաշտպանություն թեմայով հաքաթոն, որը հանդիսանում էր Ուկրաինայի Գյոթե ինստիտուտի “Data CTRL Center” տարածաշրջանային նախագծի մի մաս։

Հաքաթոնին մասնակցեցին Հայաստանի տարբեր մարզերից արմաթցի և ոչ արմաթցի 30 երեխաներ՝ 15-17 տարեկան, որոնց ըստ իրենց ներկայացրած նախագծերի բաժանեցին 6 տարբեր խմբերի։ Չորս օրվա ընթացքում մենթորների ուկեղցությամբ իրագործած ինտենսիվ աշխատանքի արդյունքում խմբերն ամփոփիչ պրեզենտացիայի ընթացքում ցուցադրեցին իրենց արդյունքները։

Հաքաթոնի մենթորներն ու ժյուրիի անդամներն էին Անի Մխիթարյանը, Արտակ Դռնոյանը, Գևորգ Հայրապետյանը, Սաթենիկ Մնացականյանը, Գեղամ Վարդանյանը, Արթուր Պապյանը, որոնք մեծ աջակցություն ցուցաբերեցին մեր երիտասարդ մասնակիցներին։ Երկրորդ աշխատանքային օրը մասնակիցների համար իրականացվեց նաև մեդիագրագիտության թեմայով դասախոսություն, խոսնակը  Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության ծրագրի ղեկավար Լուսինե Գրիգորյանն էր։

Հաքաթոնի արդյունքում հաղթող նախագիծ չանաչվեց Criticus-ը, որը խաղ է ուղղված մեդիագրագիտությանան մակարդակի բարձրացմանը։ Բոլոր մնացած նախագծերը նույնպես ստացան ֆինանսական աջակցություն՝ իրենց համատեղ նախագծերը զարգացնելու և Դիջիթեք էքսպոյին ներկայացնելու համար։