ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող EU4Culture նախագիծը հայտարարում է ճամփորդական դրամաշնորհների երկրորդ կանչը՝ Հայաստանում արվեստագետներին և մշակույթի ոլորտի մասնագետներին աջակցելու համար: Կանչը մեկնարկում է 2022 թվականի հուլիսի 1-ից բաց է պրակտիկայի, ճանաչողական այցերին, կոնֆերանսներին, մասնագիտական զարգացմանն ու գիտելիքի փոխանակմանը, ինչպես նաև միջմշակութային երկխոսությունը խթանող այլ միջոցառումներին մասնակցելու համար:
Կանչը կաջակցի շարժունության 3 տեսակների.
1. Կարճաժամկետ (7-10 օրացուցային օր) – մինչև €1,500
2․Միջնաժամկետ (մինչև 5 շաբաթ) – մինչև €3,500
3. Երկարաժամկետ (մինչև 12 շաբաթ) – մինչև €5,000
Շարժունության նախագծերը կարող են իրականացվել 2022 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 27-ը Եվրամիության անդամ երկրներում, ԵՄ գործընկեր երկրներում և եվրոպական այլ երկրներում: Դիմումների վերջնաժամկետը 2022թ․ օգոստոսի 31-ն է։
Ո՞վ կարող է դիմել
18 տարին լրացած, Արևելյան գործընկերության անդամ պետության (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն, Ուկրաինա) քաղաքացի հանդիսացող և օրինական բնակության կարգավիճակ ունեցող մշակույթի բոլոր ոլորտների արվեստագետներ կամ մշակութային մասնագետները։ Դիմումներն ընդունվում են Գյոթե-ինստիտուտի դիմումների պորտալում՝ GAP։
Բաց կանչի ուղեցույցներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ՝ eu4culture-mobilities_application_guidelines․
Շարժունության դրամաշնորհային ծրագրի նպատակն է ամրապնդել ԱլԳ գործընկեր երկրներում արվեստագետների և մշակութային մասնագետների միջմշակութային երկխոսությունը և գիտելիքների փոխանակումը, աջակցել նրանց մասնագիտական շարժունությանը և կապեր ստեղծել նրանց միջև՝ աջակցելով միջազգային համագործակցությանը: ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող EU4Culture նախագիծն իրականացվում է Գյոթե ինստիտուտի (առաջատար), Չեխական կենտրոնների, Դանիական մշակութային ինստիտուտի, Վրաստանի ֆրանսիական ինստիտուտի կողմից:
Հարցերի դեպքում կարող եք կապվել EU4Culture ծրագրի հայաստանյան համակարգող Մարինե Կարոյանի հետ՝ marine.karoyan.extern@goethe.de