Նոյեմբերը՝ կինոփառատոնների ամիս

Նոյեմբերը «Գյոթե կենտրոնում» ֆիլմերի ամիս է։ Մեր ծրագրում ընդգրկված են 5 կինոփառատոնների լավագույն գերմանական ֆիլմերը, որոնք կցուցադրվեն Երևանում, Գյումրիում և Դիլիջանում։ Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 4-ը Երևանում ընթանում է ՌեԱնիմանիա անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը, որի շրջանակներում հոկտեմբերի 31-ին կցուցադրվի Լոթե Ռայնիգերի «Արքայազն Ահմեդի արկածները» ֆիլմը։ Փառատոնի մասին ավելի մանրամասն ինֆորմացիա կարող …

Լոթե Ռայնիգերի մուլտֆիլմերը ՌեԱնիմանիա փառատոնում

  ՌեԱնիմանիա անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման միջազգային փառատոնի շրջանակներում «Գյոթե կենտրոնն» ու «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման կազմակերպությունը համատեղ կինոակումբի հանդիպումներից մեկը՝ հոկտեմբերի 30-ին, ժամը 19:00-ին, կնվիրեն համաշխարհային անիմացիայի կարևորագույն ռեժիսորներից մեկին՝ Լոթե Ռայնիգերին և նրա «ստվերային մուլտֆիլմերին»։ Սիրով կսպասենք բոլորին: Ֆիլմերը կներկայացնի ու քննարկումը կվարի կինոգետ, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանը: Մուտքն ազատ …

«Մամացցա» համույթը՝ High Fest միջազգային թատերական փառատոնում

Հոկտեմբերի 4-ին Երևանում՝ Գ․ Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում, High Fest 16-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակներում ելույթ կունենա Ֆաբրիս Մազլիահ թատերախմբի (Գերմանիա, Ֆրանկֆուրտ) «Մամացցա» պարային համույթը։ Ներկայացումը ներառում է տարրեր օրիգինալ ներկայացումից՝ In Act and Thought-ից, որի պրեմիերան կայացել էր 2015թ․ հունիսին։

Ընթերցասերների ակումբ «Գյոթե կենտրոնում»

Հետաքրքրվում եք արդի գերմանական գրականությա՞մբ։ Տիրապետում եք գերմաներենի B2 մակարդակո՞վ։ Ուրեմն բարի գալուստ մեր ընթերցանության ակումբ։ Ամիսը երկու անգամ մենք կհանդիպենք և միասին գրքեր կկարդանք։ Այդ նպատակով արդեն առանձնացրել ենք Ֆին Օլե Հայնրիխի Gestern war auch schon ein Tag  պատվածքների ժողովածուն։ Մեր առաջին հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 24-30-ն ընկած հատվածում։ …