EU4Culture-ը հայտարարում է կանչ՝ մշակութային և միջնորարարական նախագծերի համար

ԵՄի կողմից ֆինանսավորվող EU4Culture նախագիծը հայտարարել  է մշակութային և միջնորարարական նախագծերի կանչ՝ Արևելյան գործընկերության երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի մարզային քաղաքներում իրականացնելու համար: Կանչը միտված է խթանելու միջմշակութային համագործակցությունը և երկխոսությունը «EU4Culture Cities Network»-ի շրջանակներում:

Կանչին  կարող են մասնակցել Արևելյան գործընկերության երկրներում մշակութային և ստեղծագործական ոլորտները ներկայացնող շահույթ չհետապնդող կազմակերպությունները: Դիմորդները կարող են առաջարկներ ներկայացնել անհատապես կամ որպես կոնսորցիումներ՝ իրավասու երկրներից երկուսից հինգ գործընկերների հետ: Անհատ դիմորդները և կոնսորցիումի գլխավոր հայտատուն պետք է հիմնված լինեն «EU4Culture Cities Network» քաղաքներից մեկում, մինչդեռ համահեղինակները կարող են լինել ցանցից դուրս այլ քաղաքներից:

Կանչը կաջակցի երկու տեսակի նախագծերի.

– Մշակութային նախագծեր, որոնք ուղղված են մշակութային և գեղարվեստական զարգացմանը, արտադրությանը կամ ներկայացմանը, տեղական մշակութային ավանդույթների խթանմանը և մշակութային փոխանակման համար տարածքների ստեղծմանը:

– Խաչաձև նորարարական նախագծեր, որոնք նպատակ ունեն վերացնել խոչընդոտները տարբեր ոլորտների միջև և խթանել տեղական էկոհամակարգերի զարգացումը` համատեղելով մշակույթը, ստեղծագործությունը, զբոսաշրջությունը և այլ ոլորտները:

Նախագծերը պետք է կապված լինեն EU4Culture քաղաքների մշակութային ռազմավարությունների հետ և նպատակ ունենան զարգացնել թիրախային լսարանները, մեծացնել հասարակության մասնակցությունը մշակույթի մեջ և բարձրացնել մշակութային և ստեղծագործական հատվածների մասնագիտական կարողությունները:

Կանչը կաջակցի մինչև 10 ամիս տևողությամբ ծրագրերին, որոնք իրականացվելու են 2023 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի հուլիսը: Յուրաքանչյուր ծրագրի համար պահանջվող առավելագույն դրամաշնորհը կարող է լինել 25,000 եվրո, որը կարող է տարբեր լինել՝ կախված իրականացման ժամկետից և ծրագրի աշխարհագրական տարածքից:

Դիմելու համար շահագրգիռ դիմորդները պետք է լրացնեն դիմումի ձևը Գյոթեի դիմումի պորտալում (GAP) և ներկայացնեն այն պահանջվող օժանդակ փաստաթղթերի հետ միասին: Ներկայացման վերջնաժամկետն է 2023 թվականի հուլիսի 25-ը՝ ժամը 18:00-ն (Կենտրոնական Եվրոպայի ժամանակով):

«EU4Culture Cities Network»-ը հարթակ է, որը ստեղծվել է EU4Culture նախագծի շրջանակներում, որի նպատակն է մշակութային և ստեղծագործական ոլորտներում համագործակցություն ստեղծել 13 ընտրված քաղաքներում, որոնք ստացել են ԵՄ ֆինանսավորում` մշակութային զարգացման ռազմավարություններ պատրաստելու համար: Այդ քաղաքներn են Չարենցավանը, Իջևանը և Սևանը՝ Հայաստանում, Խիրդալանը, Լենքորանը և Շեքին՝ Ադրբեջանում, Քութաիսին, Փոթին և Զուգդիդին՝ Վրաստանում, Կահուլը և Օրհեյը՝ Մոլդովայի Հանրապետությունում, Ռիվնեն և Վիննիցան՝ Ուկրաինայում։

EU4Culture նախագիծն իրականացվում է Գյոթե ինստիտուտի (առաջատար), Չեխական կենտրոնների, Դանիայի մշակութային ինստիտուտի, Վրաստանի ֆրանսիական ինստիտուտի կողմից:

Մրցույթի մասին լրացուցիչ տեղեկությունների համար շահագրգիռ դիմորդները կարող են ծանոթանալ հետևյալ ուղեցույցին՝  Guidelines_Call-CCIP-1.pdf և գրանցվել հունիսի 5-ին կայանալիք տեղեկատվական նիստին մասնակցելու համար:

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել հետևյալ էլեկտրոնային փոստի միջոցով՝ EU4Culture@goethe.de