VR/AR աշխատարանի բաց կանչ

«Գյոթե կենտրոն» Երևանը հայտարարում է վիրտուալ և աուգմենտային իրականության քառօրյա աշխատարանի բաց կանչ։ Աշխատարանի ընթացքում ուսումնասիրելու ենք ոլորտի վերջին նորամուծությունները, տեխնոլոգիաներն ու հավելվածները։ Աշխատարանն ընթանալու է մայիսի 31-ից հունիսի 3-ը ներառյալ։
Անցկացման վայրը՝ «Գյոթե կենտրոն» Երևան, հասցե՝ Մհեր Մկրտչյան 1։
Աշխատարանը տևելու է առավոտից մինչև ուշ կեսօր, աշխատանքային լեզուն՝ անգլերեն։ Տարիքային սահմանափակում չկա։
Հետաքրքրվողները կարող են գրանցվել հետևյալ հղումով մինչև մայիսի 15-ը՝ բեռնելով ինքնակենսագրությունն ու մոտիվացիոն նամակը: https://docs.google.com/…/1wEoZ…/edit
Խնդրում ենք հաշվի առնել, որ մասնակցության հաստատումից հետո աշխատարանի բոլոր 4 օրերին ձեր ներկայությունը պարտադիր է։
Աշխատարանը կվարի Մյունխենում Գյոթե ինստիտուտի կենտրոնակայանի առաջատար փորձագետ Գորան Վուլինովիչը։
10-15 մասնակիցներից կազմված խումբը հնարավորություն կունենա ընկղմվել VR/AR-ի աշխարհը, սովորել ոլորտի մասնագետներից, ձեռք բերել փորձ և փոխանակել հմտությունները այլ մասնակիցների հետ, ներկայացնել սեփական նախագծերը, մշակել նոր գաղափարներ։