EU4Culture. Մեկնարկել է ճամփորդական դրամաշնորհների 4-րդ կանչը

EU4Culture ծրագիրը մեկնարկել է ճանապարհորդական դրամաշնորհների կանչ՝ մայրաքաղաքներից դուրս բնակվող արվեստագետների և մշակույթի ոլորտի մասնագետների համար

EU4Culture ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, մեկնարկել է ճանապարհորդական դրամաշնորհների իր չորրորդ կանչը՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության մայրաքաղաքներից դուրս ապրող արվեստագետների և մշակույթի ոլորտի մասնագետների համար: Կանչը նպատակ ունի խթանել մշակութային մասնագետների միջև միջմշակութային երկխոսությունը և գիտելիքների փոխանակումը:

Կանչն աջակցում է գործունեության լայն շրջանակի՝ ներառյալ ճանաչողական այցերը, կոնֆերանսները, մասնագիտական զարգացումը և այլ նախաձեռնություններ, որոնք իրականացվելու են այլ երկրում՝ խթանելու գիտելիքների փոխանակումը և միջմշակութային երկխոսությունը:

Դիմելու իրավունք ունեն 18 և բարձր տարիքի արվեստագետները և մշակութային մասնագետները, մշակութային և ստեղծագործական բոլոր ոլորտներից, ովքեր ապրում են այս երկրների մարզային քաղաքներում կամ գյուղական վայրերում:

Առաջարկվում է շարժունակության չորս տեսակ.

  1. Կարճաժամկետ ճամփորդություն (5-10 օր) – մինչև 1,500 եվրո
  2. Միջնաժամկետ ճամփորդություն (մինչև 5 շաբաթ) – մինչև 3,500 եվրո
  3. Երկարաժամկետ ճամփորդություն (մինչև 12 շաբաթ) – մինչև 5,000 եվրո
  4. Վիրտուալ ճամփորդություն (առցանց մասնակցություն) – մինչև 1,000 եվրո

Ընտրված նախագծերը կարող են իրականացվել 2023 թվականի նոյեմբերից մինչև 2024 թվականի օգոստոս ընկած ժամանակահատվածում, Եվրամիության անդամ երկրներում, ԵՄ գործընկեր երկրներում և եվրոպական այլ երկրներում:

Դրամաշնորհների համար դիմելու համար դիմորդները պետք է ներկայացնեն գործողությունների ծրագիր և բյուջե՝ իրենց առաջարկած միջազգային շարժունակության համար Goethe Application Portal (GAP). հարթակում:

Կանչի վերջնաժամկետն է 2023 թվականի սեպտեմբերի 25-ը, ժամը 18:00 (Կենտրոնական Եվրոպայի ժամանակով):

EU4Culture-ը քառամյա ծրագիր է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ աջակցելու մշակույթի և ստեղծարար հատվածին՝ հատուկ ուշադրություն դարձնելով Արևելյան գործընկերության երկրների մարզային քաղաքների: Ծրագիրն իրականացվում է Գյոթե ինստիտուտի (առաջատար), Չեխական կենտրոնների, Դանիական մշակութային ինստիտուտի և Վրաստանի ֆրանսիական ինստիտուտի կողմից: Իր ստեղծման օրվանից EU4Culture-ը հաջողությամբ իրականացրել է շարժունակության երեք դրամաշնորհային ծրագիր՝ աջակցելով 274 անհատների ծրագրերին:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք ծանոթանալ «EU4Culture Mobility Call Guidelines»-ին: Հետաքրքրված անձինք կարող են նախապես գրանցվել՝ մասնակցելու EU4Culture Ճանապարհորդական դրամաշնորհներ-ի առցանց տեղեկատվական նիստին: