«Made in Germany» գերմանական ծրագիր․ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոն 2023

«Made in Germany» գերմանական ծրագիր․ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոն 2023

Հուլիսի 10-ին, ժամը 19։00-ին, «Մոսկվա» կինոթատրոն, կարմիր դահլիճ

 ԼԱՆԴՇԱՖՏ

Գերմանիա/ Հայաստան, 2023, 96 ր

Ռեժիսոր՝ Դանիել Քյոթեր

 Ֆիլմն ուրվագծում է աշխարհաքաղաքականապես լարված լանդշաֆտի և դրա բնակիչների հոգեաշխարհագրությունն արդյունահանման, պատերազմի և տեղահանության միջև: Արևելյան Հայաստանով անցնող ուղևորության տեսքով ֆիլմը հետևում է մարդ և ոչ մարդ դերակատարներին, երբ նրանք իրենց ճանապարհն են անցնում լանդշաֆտի միջով՝ Սևանա լճից մինչև Սոթքի ոսկու հանքավայրը, որ 2020-ի Ղարաբաղյան պատերազմից ի վեր օկուպացված է Ադրբեջանի կողմից:

Հուլիսի 12-ին, ժամը 17։30-ին, Կինոյի տուն, մեծ դահլիճ

 ԿԱՐՄԻՐ ԵՐԿԻՆՔ

Գերմանիա 2023, 103 ր

Ռեժիսոր՝ Քրիստիան Փեցոլդ

Լեոնն ու Ֆելիքսը ծրագրել են ամառը մեկնել Բալթիկ ծովի ափին գտնվող ամառանոց։ Նրանք որոշել էին ընկերաբար ժամանակ անցկացնել, բայց և աշխատել, մեկը՝ իր երկրորդ գրքի, մյուսը՝ արվեստի պորտֆոլիոն կազմելու վրա։ Բայց Նադյան ու Դևիդն էլ են այնտեղ և իրենց ներկայությամբ դրական լիցքեր են բերում։ Չորս երիտասարդները փորձարկումներ են անում սիրո մեջ, թեև Լեոնին դա դժվար է տրվում։ Նրա անավարտ ձեռագիրը հետապնդում է իրեն ուր էլ որ գնա՝ տաղավար, թե ծովափ։ Մյուսների լավ տրամադրությունը հաճախ ճնշում է նրան,  շուտով գալու է նաև հրատարակիչը։ Վերջինիս գալուստն իր փոքրիկ մեքենայով համընկնում է անտառի հրդեհվելուն։ Մոխրի անձրև է տեղում, երկինքը՝ կարմրում, և հարաբերությունների դրաման, վերաճելով ֆիզիկական թեժացման ու ստեղծագործական պարպման, մտնում է նոր փուլ։

Մրցանակներ

«Արծաթե արջ»՝ Ժյուրիի մեծ մրցանակ, Բեռլինի ՄԿՓ, 2023

Հուլիսի 13-ին, ժամը 16։30-ին, «Մոսկվա» կինոթատրոն, կարմիր դահլիճ

ՆՈԹԵՐ ՏԵՂԱՀԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Գերմանիա/ Պաղեստին/ Կատար, 2022, 74 ր

Ռեժիսոր՝ Խալեդ Ժարար

Ռեժիսորը համապատասխան փաստաթղթեր է գնում սիրիացի փախստականից, որպեսզի մոտիկից ծանոթանա նրանց կյանքի պատմությանը։ Այդ ընթացքում նա հայտնաբերում է, որ իրեն էլ են համակում այն վախն ու անորոշությունը, որոնք զգում է սիրիացիների ընտանիքը  կյանքի հյուծիչ որոնումների ճանապարհին։

Հուլիսի 13-ին, ժամը 18։30-ին, «Մոսկվա» կինոթատրոն, կարմիր դահլիճ

ԱՆՎԵՐՋ ՍԱՀՄԱՆՆԵՐ

Գերանիա/ Իրան/ Չեխիա, 2023, 111 ր

Ռեժիսոր՝ Աբաս Ամինի

 Ահմադը տարագիր ուսուցիչ է, ապրում է Աֆղանստանի և Իրանի սահմանային աղքատ գյուղում, որը մեծ մասամբ բնակեցված է բելուջներով։ Նա ծանոթանում է Հազարայի ապօրինի փախստական ընտանիքի հետ, որը Թալիբանի իշխանության գալու սպառնալիքից փախուստի է դիմել։ Շուտով, երբ Ահմադը սկսում է գիտակցել, որ նախապաշարմունքն ու դոգմաներն են ամբողջովին թելադրում բոլորի կյանքը, նրա պատկերացումները, թե ինչն է ճիշտ, իսկ ինչը՝ սխալ, հիմնովին փոխվում են։ Ահմադը որոշում է փրկել երիտասարդների արգելված սերը, բայց այդ որոշումը սոսկալի հետևանքներով է սպառնում բոլորին։

Մրցանակներ

«Մեծ էկրան» մրցանակ, Ռոտերդամի ՄԿՓ, 2023

 

Հուլիսի 16-ին, ժամը 18։00-ին, Կինոյի տուն, մեծ դահլիճ

ՉՔՆԱՂ ՕՐԵՐ
Գերմանիա/ Ճապոնիա, 2022-2023, 123 ր

Ռեժիսոր՝ Վիմ Վենդերս

Ռոջինը` մի սրտաբեկ երիտասարդ կին, որը նշանածի անհետացումից հետո տառապում է ընկճախտից, պատրաստվում է համալսարանի ընդունելության քննությանը: Եթե ​​նա ձախողի քննությունը, հայրը կստիպի ամուսնանալ: Բայց եթե հաջողվի ընդունվել համալսարան, կարող է ավելի ազատ կյանք վարել և խուսափել  ավագ քրոջ՝ Շիլանի ճակատագրից. վերջինս դժբախտաբար ամուսնացած է պահպանողական տղամարդու հետ, որը պահանջում է պատշաճ տնային տնտեսուհի լինել: Տեսնելով, որ կրտսեր քույրը պայքարում է երազանքին հասնելու համար՝ Շիլանն ամեն գնով փորձում է ստիպել քրոջը հանձնելու քննությունը: Այս որոշումը քույրերին դնում է հսկայական ճնշման տակ ինչպես տանը, այնպես էլ դպրոցում, քանի որ նրանք խճճվում են կոռուպցիոն հսկայական ցանցի մեջ, որը տարածված հասարակության բոլոր շերտերում: