EU4Culture. Ճամփորդական դրամաշնորհի նոր բաց կանչ արվեստագետների և մշակույթի ոլորտի մասնագետների համար

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող EU4Culture նախագիծը հայտարարում է ճամփորդական դրամաշնորհների երրորդ կանչը՝ Հայաստանում արվեստագետներին և մշակույթի ոլորտի մասնագետներին աջակցելու համար: Կանչը մեկնարկում է 2023 թվականի հունվարի 30-ից և բաց է պրակտիկայի, ճանաչողական այցերին, կոնֆերանսներին, մասնագիտական զարգացմանն ու գիտելիքի փոխանակմանը, ինչպես նաև միջմշակութային երկխոսությունը խթանող այլ միջոցառումներին մասնակցելու համար: Դիմումների վերջնաժամկետը 2023թ․ մարտի 26-ն է։

Կանչը կաջակցի շարժունության 3 տեսակների.

1. Կարճաժամկետ (5-10 օրացուցային օր) – մինչև €1,500

2․Միջնաժամկետ (11-35 օրացուցային օր) – մինչև €3,500

3. Երկարաժամկետ (36-84 օրացուցային օր) – մինչև €5,000

Շարժունության նախագծերը կարող են իրականացվել 2023 թվականի հունիսի 1-ից մինչև 2024 թվականի մայիսի 31-ը Եվրամիության անդամ երկրներում, ԵՄ գործընկեր երկրներում և եվրոպական այլ երկրներում:

Ո՞վ կարող է դիմել

18 տարին լրացած, Արևելյան գործընկերության անդամ պետության (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովայի Հանրապետություն,  Ուկրաինա, Բելառուս) քաղաքացի հանդիսացող կամ օրինական բնակության կարգավիճակ ունեցող մշակույթի բոլոր ոլորտների արվեստագետներ կամ մշակութային մասնագետները։ Դիմումներն ընդունվում են Գյոթե ինստիտուտի դիմումների պորտալում՝ GAP։ 

Պորտալում գրանցվելուց հետո խնդրում ենք ընտրել առաջարկվող դրամաշնորհներից E

Բաց կանչի ուղեցույցներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ՝ EU4C_Mobilities__Users_kuskus_Desktop_EU4Culture_Mobilities_Call 3_Guidelines_EU4C_Mobilities_Application_Guidelines.pdfApplication_Guidelines

Շարժունության դրամաշնորհային ծրագրի նպատակն է ամրապնդել ԱլԳ գործընկեր երկրներում արվեստագետների և մշակութային մասնագետների միջմշակութային երկխոսությունը և գիտելիքների փոխանակումը, աջակցել նրանց մասնագիտական շարժունությանը և կապեր ստեղծել նրանց միջև՝ աջակցելով միջազգային համագործակցությանը: ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող EU4Culture նախագիծն իրականացվում է Գյոթե ինստիտուտի (առաջատար), Չեխական կենտրոնների, Դանիական մշակութային ինստիտուտի, Վրաստանի ֆրանսիական ինստիտուտի կողմից:

Հարցերի դեպքում կարող եք կապվել EU4Culture ծրագրի հայաստանյան համակարգող Մարինե Կարոյանի հետ՝ marine.karoyan.extern@goethe.de