Loading Events

« All Events

  • This event has passed.

«Կոնդի փառատոնի» ամփոփում

November 25 @ 18:00 - 21:00

Նոյեմբերի 25ին հրավիրում ենք Ձեզ մասնակցելու 2022 թվականի Կոնդի փառատոնի եզրափակիչ միջոցառմանը։
Կոնդը Երևանի ամենահին բնակեցված բլուրներից մեկն է եղել։ Նույնիսկ՝ ենթադրվում է, որ բավականին վաղ ժամանակվանից ամրոցային բլուր է եղել։ Ամեն դեպքում, ներկայիս Կոնդը, ինչպիսին գիտենք, 17-18–րդ դարերից մեզ է հասել անփոփոխ կառուցվածքով։
Այս փառատոնի ընթացքում մենք փորձեցինք ներկայացնել Ձեզ Կոնդի եզակի պատմական և մշակութային նշանակությունը։
Եզրափակիչ Միջոցառման ընթացքում դուք կարող եք լսել CNS LABի կողմից հավաքագրված Կոնդի բանավոր պատմությանը։ Կարող եք ծանոթանալ սոցիոլոգ Շուշան Աբրահամյանի «Կոնդ․ կոնդեցիներ, հիշողություններ ու պատումներ», ինչպես նաև՝ հոգեբան Նարե Գրիգորյանի «Կոնդ–երազ–տարածք» նախագծերին։ Դուք կարող եք դիտել նաև «Երևանի պատմության թանգարանի» արխիվային ֆոտոները, կամ դիտել Դմիտրի Քեսայանցի «Ավդոյի մեքենան» ֆիլմը։
Միջոցառումը կամփոփվի Ուրբան Լաբի «Ինքնաբուխ ուրբան զրույց» պլենար քննարկմամբ, որին կմասնակցեն՝ Հեղինե Փիլոսյանը (ճարտարապետ-ուրբանիստ, re.de studio հայ-չինական արվեստանոցի համահիմնադիր), Մովսէս Տէր Գէորգեանը ( ճարտարապետ, Sill and Sound կազմակերպության հիմնադիր), Նանար Քալանթարյանը (ճարտարապետ, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հետազոտող ճարտարապետ), Սևադա Պետրոսյանը (ճարտարապետ, Archi-Walkie հետազոտման, պլանավորման և ձևավորման գրասենյակի հիմնադիր)։ Զրույցը կվարի ճարտարապետ-քաղաքային պլանավորող, SP2 ճարտարապետական գրասենյակի հիմնադիր տնօրեն, ուրբանլաբի հիմնադիր Սարհատ Պետրոսյանը։
Միջոցառման վայրը՝ Գյոթե կենտրոնի երևանյան գրասենյակ (հասցե՝ Մ․Մկրտչյան 1)
Սկիզբը՝ 18։00ին
Սույն ծրագիրը հնարավոր է եղել իրականացնել Գյոթե կենտրոնի և Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության զարգացման ծրագրի համար նախատեսված համագործակցության արդյունքում։ Նախագծի գործընկերն է նաև Երևանի քաղաքապետարանը։

Details

Date:
November 25
Time:
18:00 - 21:00

Organizers

Goethe-Zentrum Eriwan
Tech Degh

Venue

Goethe-Zentrum Eriwan
Mher Mkrtchyan Str. 1
Yerevan, 0010 Armenia
+ Google Map