Ապրիլի 8-ին Գյոթե կենտրոնում բացվեց «Գերմաներենը բազմերանգ լեզու է» գրքերի ցուցադրությունը, որը մեր այցելուներին դեռ հասանելի կլինի մինչև մայիսի 28-ը։ Այս շրջիկ ցուցահանդեսը կազմակերպել է Վրաստանի Գյոթե ինստիտուտը և Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառը, Երևանի Գյոթե կենտրոնի և Գերմանական ընթերցասրահի հետ համատեղ։ Ցուցահանդեսին ներկայացված է ավելի քան 300 գիրք՝ գեղարվեստական, մանկական, ինչպես նաև մասնագիտական գրականության ոլորտներից։ Գերմանալեզու գրքերից բացի ցուցադրված են նաև վերջին տարիներին լույս տեսած գերմանական գրականության հայերեն թարգմանությունները։
Ընդհանուր տեղեկություններ այցելուների համար.
Ցուցահանդեսի այցելությունը հնարավոր է փոքր խմբերի համար (առավելագույնը 15 այցելու)՝ նախնական գրանցմամբ:
Ցուցահանդեսի այցելությունը էքսկուրսավարի հետ ՝ Երեքշաբթի՝ 16:00-18:00 Ուրբաթ ՝ 14:00 – 16:00
Եթե հետաքրքրված եք ցուցանդեսով, խնդրում ենք, նախապես գրանցվել էլեկտրոնային նամակ ուղարկելով կամ զանգահարել նշված հեռախոսահամարին։
Էլ. հասցե՝ lesesaal@slz-eriwan.am
Հեռախոս՝ 060 504712