Թատերական աշխատարան «Շարժվող տարածք». Տարածություն-մթնոլորտ-խաղ

Միխայիլ Չեխովի Միջազգային աշխատարան՝
Ուլրիխ Մեյեր-Հորշի և Վլադիմիր Տարասյանցի հետ

«Շարժվող տարածք»
Տարածություն-մթնոլորտ-խաղ

Այս աշխատանոցում ուսումնասիրելու ենք Ա․ Չեխովի «Առաջարկություն» թատերգության տարածությունը և մթնոլորտը:
Ի՞նչ է պատահում, երբ մենք սուզվում ենք թատերգության տարածք և հնարավորություն ենք մեզ տալիս բացահայտելու նրան բնորոշ դինամիկան, էներգիան, լեզուն և տարածությունը։

Մ․ Չեխովի «Օբյեկտիվ մթնոլորտի», «Հերոսի անհատական մթնոլորտը» և «Անկանշկանդության, ձևի, գեղեցկության և ամբողջության» հայեցակարգերը մեզ կուղեկցեն մեր ուսումնասիրություններում։

Կիզակետ-տարածք- անհատական և օբյեկտիվ մթնոլորտ- զգացական աշխատանք- աշխուժություն- ինքնություն- ստեղծարար անհտականություն- անկանշկանդություն, ձև, գեղեցկություն և ամբողջություն

Սա Միխայիլ Չեխով Եվրոպայի ծրագրի երկրորդ մոդուլն է։

Որպես ստեղծագործ պրոցեսի ճշտապահ դիտորդ՝ Միխայիլ Չեխովը հետազոտել է հոգու և մարմնի, շարժականի և անշարժի խաղը: Նա գտել է դերասանի համար պարզ և հստակ գործիքներ՝ հիմնված կենտրոնացման, երևակայության, հոգեբանական ժեստի, երևակայական կենտրոնի և մթնոլորտի ուժերի վրա:
Կիրառվելով կյանքում՝ այս տեխնիկաները թույլ են տալիս դերասանին բացահայտել իր կերպարը հարաբերականորեն կարճ ժամանակահատվածում: Դրանք բացում են արվեստագետի՝ ստեղծագործ անհատականության դռները:

Ուլրիխ Մեյեր-Հորշ՝ դերասան և ռեժիսոր, Համբուրգի դերասանական դպրոցի գեղարվեստական ղեկավար և Միխայիլ Չեխով Եվրոպա կազմակերպության հիմնադիր անդամ

Ուլրիխ Մեյեր-Հորշը քսանհինգ տարի զբաղվել է դերասանական և ռեժիսորական գործունեությամբ գերմանական հանրապետական և շրջանային այնպիսի թատրոններում, ինչպիսիք են Քիլի, Լյուբեկի, Ֆրանկֆուրտի, Ալտոնայի թատրոնները, Համբուրգի Գերմանական և Կամերային թատրոնները, Դյուսելդորֆի Կոմեդիայի թատրոնը, Բեռլինի Մաքսիմ Գորկու անվան թատրոնը և այլն: Աշխատել է Սիմոն ՄակԲրնիի և նրա Complicite («Հանցակցություն») թատրոնի, Ավգուստո Բոալի և Յոշի Օիդայի հետ: Որպես մրցանակակիր ռեժիսոր՝ նա հայտնի է Բերտոլտ Բրեխտի և Անտոն Չեխովի աշխատանքների իր խաղային վերարտադրություններով: Մինչև 2015 թվականը եղել է գերմանական ամառային մեծագույն թատրոններից մեկի՝ Կրոյցգանգշփիլե Ֆոյխտվանգենի գեղարվեստական ղեկավարը:
Ուլրիխ Մեյեր-Հորշն արվեստագետի կրթություն է ստացել Համբուրգի թատերական դպրոցում՝ մասնագիտանալով թատերական մանկավարժության, աստվածաբանության և փիլիսոփայության մեջ: Նա սովորել է Միխայիլ Չեխովի նախկին ուսանողներ Հըրդ Հաթֆիլդի, Դիըդրի Հըրսթ դյու Փրեյի, Մալա Փաուերսի և Ջոանա Մերլինի, ինչպես նաև գերմանացի և ռուս վարպետ ուսուցիչների հետ: Չեխովյան տեխնիկայի իր մեկնաբանման մեջ նա միաձուլում է մանկական խաղի ուսումնասիրությունն ու դիմակախաղը:
Սկսած 1994 թվականից Մեյեր-Հորշն դասավանդել է Եվրոպայում, Ռուսաստանում, Միջին Արևելքում, Բրազիլիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Սինգապուրում և Թայվանում: Նա դասավանդում է Ստամբուլի Յեդիթեփե համալսարանում՝ որպես հրավիրված դասախոս՝ լինելով նաև Նյու Յորքի Միխայիլ Չեխով Ընկերության միջազգային անդամ: Լինելով Միխայիլ Չեխով Եվրոպա կազմակերպության հիմնադիր անդամ՝ նա նաև մասնակցել է դրա կրթական ծրագրի ստեղծմանը, որն այժմ դասավանդվում է Եվրոպայի և Ասիայի 15 երկրներում:
2020 թվականից Schule für Schauspiel Hamburg գեղարվեստական ղեկավարն է։

Վլադիմիր Տարասյանցը՝ դերասան, բեմադրիչ

1976-1981 թթ սովորել է Մոսկվայի թատրոնի ակադեմիայում Օսիպովնա Քնեբելի լսարանում, ով Կ․ Ստանիսլավսկիի և Միխայել Չեխովի գործընկերն է եղել։
Գերազանցությամբ ավարտելով ակադեմիան դավանդել է այն տեղ մինչև 1987թ․-ը։ Իր Lovers and Deaf բեմադրությունը 21 տարի խաղարկվել է «Սովրեմեննիկ» թատրոնում։ «Մոսկվայի Երիտասարդական թատրոնում» բեմադրած „Anchutka“ երաժշտական ներակայացումը հեռուսատեսային տարբերակով էլ է բեմադրվել։
Գերմանիա տեղափոխվելու հետո աշխատել է Neues Theater Halle/Saale, որտեղ հինգ բեմադրություն է հեղինակել է, ներառյալ Ժ․Կոկտոյի The Human Voice թատերգությունը։
1991 թ․-ից սկսած՝ դասավանդում է Ուլմի և Համբուրգի համալսարաններում։
Նա բազմաթիվ հեռուստաֆիլմերի և կինոնկարներում է հանդես եկել, որպես դերասան։

Ծրագրի մասնակիցներն են Գորիսի Վ.Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանները և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի ուսանողները։

Աշխատարանի տևողությունը 5 օր է՝ 2020 թվականի մարտի 6-ից 10-ը։ Յուրաքանչյուր օր 5 և կես ժամ․ ժամերն են՝ 10։00-13:00 և 14:00-16:30 (13:00-14:00 ընդմիջում)։

Դասերն անցկացվելու են գերմաներեն լեզվով և հայերեն թարգմանությամբ։