Ցուցահանդես «Նավաբեկություն»

Ցուցահանդես «Նավաբեկություն»
Մարտի 6-ից մայիսի 6-ը

Բացումը՝ մարտի 6-ին, ժամը 19:00
Գյոթե կենտրոն, Մհեր Մկրտչյան 1
Դալան ցուցասրահ, Աբովյան 12

Անցած տարիներին հազարավոր մարդիկ կորցրել են իրենց տները և ստիպված են եղել փախչել: Մենք ականատես ենք եղել, թե ինչպես են մարդկանց տներն ավիրվում ռմբակոծության արդյունքում, իսկ մարդիկ, անցնելով օվիկանոսներ, ստիպված են լինում փնտրել նոր, անվտանգ բնակավայր: Սակայն, ցավոք, ոչ բոլորին է հաջողվում հասնել մյուս ափ:
Մարդիկ իրենց տները լքում են տարատեսակ պատճառներից ելնելով՝ տնտեսական ծանր պայմաններ, շրջակա միջավայրի փոփոխություն, հետապնդման վախ, բախումներ և պատերազմներ: Համաշխարհային վիճակագրության համաձայն՝ յուրաքանչյուր երկու վայրկյանը մեկ մի հոգի ենթարկվում է բռնի տեղահանման: Դա նշանակում է, որ մինչ Դուք կարդում եք այս տողերը, գրեթե չորս հոգի կորցնում է ամեն ինչ՝ հայտնվելով անորոշության մեջ:
«Նավաբեկություն» ցուցահանդեսը համադրել է Ալֆոնս Հուգը՝ Բաքվի Գյոթե կենտրոնի տնօրենը: Ցուցահանդեսն անդրադառնում է փախուստի և արտագաղթի թեմաներին: Այն արտահայտվում է պոետիկ տեսանկյունից և թույլ է տալիս փաստականներին իրենց ներդումն անել՝ իրենց տեսակետների և պատմությունների ներկայացման միջոցով, ինչն ազատում է նրանց անանուն զանգված ներկայացվելու սովորական դարձած փարձառությունից: Մինչ զանգվածային լրատվամիջոցները այս խնդիրները չափազանցված են ներկայացնում են, արվեստագետներն իրենց ստեղծագործություններում տալիս են դրանց հակապատկերներն առավել փափուկ երկանգներով, ինչը թույլ է տալիս տուժածներին պահպանել արժանապատվությունը:

Համադրող՝ Ալֆոնս Հուգ

Մասնակիցներ՝
Օմար Վիկտոր Դիոպ, Ադադ Հաննա, Մարսել Օդենբախ, Թամար Բերիադնիձե, Թամար Նադիրաձե, Մանուչար Օկրոսծվարիձե, Վահրամ Աղասյան, Արմինե Հովհաննիսյան, Աստղիկ Մելքոնյան: