«Մամացցա» համույթը՝ High Fest միջազգային թատերական փառատոնում

Հոկտեմբերի 4-ին Երևանում՝ Գ․ Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում, High Fest 16-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակներում ելույթ կունենա Ֆաբրիս Մազլիահ թատերախմբի (Գերմանիա, Ֆրանկֆուրտ) «Մամացցա» պարային համույթը։ Ներկայացումը ներառում է տարրեր օրիգինալ ներկայացումից՝ In Act and Thought-ից, որի պրեմիերան կայացել էր 2015թ․ հունիսին։

Ընթերցասերների ակումբ «Գյոթե կենտրոնում»

Հետաքրքրվում եք արդի գերմանական գրականությա՞մբ։ Տիրապետում եք գերմաներենի B2 մակարդակո՞վ։ Ուրեմն բարի գալուստ մեր ընթերցանության ակումբ։ Ամիսը երկու անգամ մենք կհանդիպենք և միասին գրքեր կկարդանք։ Այդ նպատակով արդեն առանձնացրել ենք Ֆին Օլե Հայնրիխի Gestern war auch schon ein Tag  պատվածքների ժողովածուն։ Մեր առաջին հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 24-30-ն ընկած հատվածում։ …

«Ծիրանի ծառ» միջազգային կինոփառատոնի գերմանական ֆիլմերը

Սեպտեմբերի 15-20-ը Արագածոտնի մարզի Ուջան գյուղում կկայանա «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի IV միջազգային փառատոնը: «Գյոթե կենտրոնի» հրավերով փառատոնի պատվավոր հյուրն ու ժյուրիի անդամը կլինի հայտնի գերմանացի ռեժիսոր Վիլանդ Շփեքը: Նա և աշխարհի տարբեր երկրներից ժամանած մի քանի տասնյակ կինոգործիչներ կապրեն և կսնվեն հյուրընկալ գյուղացիների տներում, իսկ Ուջանի դպրոցի դահլիճն ու …

Վոլֆգանգ Հարթմանի դասախոսությունը՝ «Միջմշակութային երկխոսություն. երաժշտական կրթության ուղիներ» ֆորումում

Երևանում «Գյոթե կենտրոնի» հրավերով Գերմանիայից Հայաստան կժամանի պրոֆեսոր Վոլֆգանգ Հարթմանը, ով Կոմիտասի թանգարան-ինստիտուտում սեպտեմբերի 14-15 կմասնակցի «Միջմշակութային երկխոսություն. երաժշտական կրթության ուղիներ» միջազգային ֆորումին։ Այն անցկացվում է Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանին ընդառաջ՝ Եվրոպական մշակութային ժառանգության տարվա շրջանակներում։ Ծրագրում Սեպտեմբերի 13, ժամը 14։00, Չայկովսկու անվան երաժշտական դպրոց Հարթման Վոլֆգանգ․ դասախոսություն և աշխատանոց …