«Զապել» կին գրողների միջազգային ֆորումի հետ համագործակցության շրջանակներում ներկայացնում ենք գերմանացի գրող Նորա Բոսսոնգի հետ հարցազրույցը։
Պոետ, գրող և էսսեիստ Նորա Բոսսոնգը ծնվել է 1982 թվականին Բրեմենում։ 2001-ին Նորան Ուոլֆենբուտտել /Wolfenbüttel գրականության առաջին լաբորատորիայի անդամն էր: Գրականություն ուսումնասիրել է Գերմանիայի Գրականության ինստիտուտում, փիլիսոփայություն և համեմատական գրականություն՝ Բեռլինի Հումբոլդտի, Պոտսդամի և Հռոմի Սապիենցա համալսարաններում: Իրականացրել է նաև մշակութային ումնասիրություններ:
Նորան մի շարք մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ Փիթեր Հուխելի, Բեռլինի արվեստի, Կռանիշտայնըր /Kranichsteiner գրականության 2019թ., և Յոզեֆ Բրայթբախի մրցանակների: Նորայի գրքերից մեկը՝ «Ներգրավվածության կանոնները», 2019 թ. Գերմանական գրքի մրցանակի հավակնորդ/թեկնածու էր։ Նորա Բոսսոնգի ստեղծագործությունները թարգմանվել են տարբեր լեզուներով։
2017թ. ապրիլից Նորան հանդիսանում է PEN գրողների ասոցիացիայի խորհրդատվական խորհրդի անդամ: