Բաց կանչ մանկական գրականության աշխատարանի համար

Բաց կանչ մանկական գրականության աշխատարանի համար Ինչո՞ւ ենք մենք գրում երեխաների համար, ինչպիսի՞ պատմություններ ենք պատմում, ինչպե՞ս ենք պատմում։ Գյոթե կենտրոնը հրավիրում է ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ մանկագիրներին մասնակցել մանկական գրականության աշխատարանի: Աշխատարանը տեղի կունենա Գյոթե կենտրոնում 2023 թվականի մայիսի 4-ից 7-ը։ Աշխատարանը կվարեն գերմանացի փորձագետներ Բարբարա Լեհներերն ու …

EU4Culture. Ճամփորդական դրամաշնորհի նոր բաց կանչ արվեստագետների և մշակույթի ոլորտի մասնագետների համար

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող EU4Culture նախագիծը հայտարարում է ճամփորդական դրամաշնորհների երրորդ կանչը՝ Հայաստանում արվեստագետներին և մշակույթի ոլորտի մասնագետներին աջակցելու համար: Կանչը մեկնարկում է 2023 թվականի հունվարի 30-ից և բաց է պրակտիկայի, ճանաչողական այցերին, կոնֆերանսներին, մասնագիտական զարգացմանն ու գիտելիքի փոխանակմանը, ինչպես նաև միջմշակութային երկխոսությունը խթանող այլ միջոցառումներին մասնակցելու համար: Դիմումների վերջնաժամկետը 2023թ․ …

Կոնդի փառատոն 2022

Թեք տեղ թատերական խումը Գյոթե կենտրոնի հետ համատեղ 2022 թ․ սեպտեմբերին Կոնդում կազմակերպեց եռօրյա փառատոն, որի ընթացքում այցելուներին ներկայացվեց Կոնդի եզակի պատմական և մշակութային նշանակությունը։ Նախագիծն անդրադարձավ ինչպես թաղամասի անցյալին, այնպես էլ ներկային ու ապագային։

Երգ, պար, երաժշտություն, թատրոն, կինո, հետազոտություններ, աշխատանոցներ, պատմություն, սնունդ, խմիչք և տոնավաճառ՝ մեկ վայրում, միաժամանակ։ Եվ այս ամենը կոնդեցիների ակտիվ մասնակցությամբ։

Նախագծին մասնակցեցին թե տեղացի, և թե միջազգային բազմաթիվ արվեստագետներ ու նախաձեռնություններ։

Նախագիծը հնարավոր է եղել իրականացնել Գյոթե կենտրոնի և Արևելյան gործընկերության երկրների քաղաքացիական հասարակության զարգացման ծրագրի համար նախատեսված համագործակցության արդյունքում։ Նախագծի գործընկերն էր նաև Երևանի քաղաքապետարանը։