Առցանց ընթերցումներ. Կարինե Եգանյանը կարդում է Ռալֆ Ռոթման

Շարունակում ենք գրական թարգմանության ընթերցումների մեր շարքը. այս անգամ ներկայացնում ենք թարգմանչուհի Կարինե Եգանյանին, ով ընթերցում է Ռալֆ Ռոթմանի «Մահանալ գարնանը» վեպից մի հատված՝ հայերեն թարգմանությամբ: Ի սկզբանե այս տարվա հուլիսի 5-ից 9-ը եվրոպական թարգմանիչների միավորման կենտրոնում (Շտրալեն, Գերմանիա)  պետք է կայանար գերմաներեն<>հայերեն գրական թարգմանության արդեն երրորդ աշխատարանը, եթե կորոնավիրուսային ճգնաժամը չխափաներ …

Բաց կանչ՝ DATA CTRL CENTRE: International Online Youth Hackathon

Հետաքրքիր նախաձեռնություն 16-18 տարեկան երիտասարդների համար International Online Youth Hackathon-ը Data CTRL Centre նախագծի մի մաս է կազմում, որի նպատակն է երիտասարդների մոտ ձևավորել հատուկ գիտակցություն, թե ինչ թվային հետքեր ենք մենք թողնում և ինչպես կարող են օգտագործվել մեր անձնական տվյալները: Միջոցառման հիմնական նպատակն է համախմբել Արևելյան գործընկերության տարածաշրջանի դեռահասներին` մշակելու …

Առցանց ընթերցումներ. Վիբքե Ցոլմանը կարդում է Գրիգ

Գրական թարգմանության առցանց ընթերցումների շրջանակում ներկայացնում ենք թարգմանչուհի Վիբքե Ցոլմանին, ով կարդում է Գրիգի «Պուճուր մարդը» պատմվածքը՝ գերմաներեն թարգմանությամբ: Ի սկզբանե այս տարվա հուլիսի 5-ից 9-ը եվրոպական թարգմանիչների միավորման կենտրոնում (Շտրալեն, Գերմանիա)  պետք է կայանար գերմաներեն<>հայերեն գրական թարգմանության արդեն երրորդ աշխատարանը, եթե կորոնավիրուսային ճգնաժամը չխափաներ բոլոր մեր ծրագրերը… Թարգմանչական գործունեությունը իրականացվում …

Գերմանական ընթերցասրահը վերաբացվում է

Սիրելի ընթերցողներ,
Տեղեկացնում ենք, որ Գերմանական ընթերցասրահը կվերաբացվի սեպտեմբերի 1-ից: Գրադարանը աշխատելու է բացառապես պարետատան կանոններով:
ՀՀ պարետի 2020 թվականի օգոստոսի 18-ի N 253 որոշման համաձայն` սահմանվել են կանոններ նոր կորոնավիրուսային հիվանդության (covid-19) պայմաններում գրադարանների և թանգարանների գործունեության համար:
Գրադարանի այցելուների սպասարկման կանոններ.
1) Արգելվում է գրադարան այցելուների մուտքը առանց դիմակի: Գրադարանում գտնվելու ամբողջ ընթացքում այցելուները պարտադիր կրում են դիմակ:
2) Նախքան գրադարան մտնելը կատարվում է այցելուների ջերմաչափում հեռավար ջերմաչափով՝ ապահովելով անվտանգ գործելակարգ:
3) Բացառվում է սուր շնչառական վարակների ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) այցելուների մուտքը գրադարան:
4) Անհրաժեշտ է ապահովել այցելուների հերթերի կառավարում՝ մուտքի մոտ և սպասասրահներում՝ ապահովելով համապատասխան նշումներ կամ առցանց հերթագրման համակարգերի միջոցով:
5) Ընթերցասեղանների մոտ այցելուները նստում են՝ պահպանելով առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն:
6) Բոլոր ընթերցասեղաններն անհրաժեշտ է ապահովել ախտահանիչներով (ալկոհոլային հիմքով):
7) Յուրաքանչյուր ընթերցողի վերադարձրած գրքերն առանձնացվում են և չեն տրամադրվում առնվազն 1 օր: