«Հանճարեղ դիլետանտներ» ցուցահանդեսի բացումը

Հունիսի 3-ին Երևանի «Գյոթե կենտրոն»-ում տեղի ունեցավ Geniale Dilletanten «Հանճարեղ դիլետանտներ» շրջիկ ցուցահանդեսի բացումը։ Միտումնավոր այս սխալ վերտառությամբ էր անվանվել 1981թ․-ին Բեռլինի Տեմպոդրոմում տեղի ունեցած համերգը, որը կարճ ժամանակահատվածում դարձավ արվեստի բեկումնային զարգացման հոմանիշը։ Ցուցահանդեսում ներկայացված էր Գերմանիայում  1980-ականների ենթամշակույթի բազմազանությունը՝ ի դեմս 7 երաժշտական խմբերի՝ Einstürzende Neubauten-ի («Փլուզվող նորակառույցներ»), …

«Ֆրից, ձկնորսի որդի»․ ցուցահանդես «Գյոթե կենտրոնում»

  Հունիսի 2-ին «Գյոթե կենտրոնի» Գերմանական ընթերցասրահում տեղի ունեցավ «Ֆրից, ձկնորսի որդի» ցուցահանդեսը։ Միջոցառումը կազմակերպել էին Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա դաշնային հողի Frauenkulturbüro-ի ներկայացուցիչները՝ «Գյոթե կենտրոնի» հետ համագործակցությամբ։ Ցուցադրությանը հայ, վրացի և գերմանացի արվեստագետների համար ներկայացվեցին Միջազգային փոխանակման ծրագրի մասնակիցների աշխատանքները։ Ինստալյացիաները՝ Գոհար Մարտիրոսյանիմ Կատարինա Մադերթաների և Աստրիդ Բուշի։ Տեսանյութերի աշխատանքները՝ Ալիսա …

Հանուն արդարության․ հանդիպում Դողան Ախանլիի հետ

Մայիսի 26-ին «Գյոթե կենտրոնում» տեղի ունեցավ Քյոլնից ժամանած ծագումով թուրք գերմանացի գրող Դողան Ախանլիի հետ հանդիպումն ու նրա գրքից հատվածների ընթերցումը։ «Ահեղ դատաստանի օրվա դատավորները» գրքից ընթերցումը գրողը նվիրել էր իր ընկերոջ՝ Սարգիս Հացպանյանի հիշատակին, որը մահացել էր 2018թ․ հունվարին։ Դողան Ախանլին իր «լռել չկարողանալու» պատճառով Թուրքիայում հալածանքների է ենթարկվել …

Երևանում «Գյոթե կենտրոնի» բացումը

Յոհանա Վոլֆգանգ Գյոթեի «Արևմտաարևելյան դիվան» աշխատության 200-ամյակը բոլորելուց առաջ «Գյոթե ինստիտուտն» ընդլայնեց իր ներկայությունը Հարավային Կովկասում։ 2017 թ․ դեկտեմբերին Թբիլիսիում «Գյոթե ինստիտուտին» զուգահեռ Երևանում և Բաքվում բացվեցին «Գյոթե կենտրոններ», որով ազդարարվեց Գերմանիայի համար տարածաշրջանի մշակութային-քաղաքական դերն ու նշանակությունը։ Երևանում «Գյոթե կենտրոնն» իր հանդիսավոր բացումը նշեց 2017 թ․ դեկտեմբերի 16-ին։ Կենտրոնը …