«Made in Germany» գերմանական ծրագիր․ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոն 2023
Հուլիսի 10-ին, ժամը 19։00-ին, «Մոսկվա» կինոթատրոն, կարմիր դահլիճ
ԼԱՆԴՇԱՖՏ
Գերմանիա/ Հայաստան, 2023, 96 ր
Ռեժիսոր՝ Դանիել Քյոթեր
Ֆիլմն ուրվագծում է աշխարհաքաղաքականապես լարված լանդշաֆտի և դրա բնակիչների հոգեաշխարհագրությունն արդյունահանման, պատերազմի և տեղահանության միջև: Արևելյան Հայաստանով անցնող ուղևորության տեսքով ֆիլմը հետևում է մարդ և ոչ մարդ դերակատարներին, երբ նրանք իրենց ճանապարհն են անցնում լանդշաֆտի միջով՝ Սևանա լճից մինչև Սոթքի ոսկու հանքավայրը, որ 2020-ի Ղարաբաղյան պատերազմից ի վեր օկուպացված է Ադրբեջանի կողմից:
Հուլիսի 12-ին, ժամը 17։30-ին, Կինոյի տուն, մեծ դահլիճ
ԿԱՐՄԻՐ ԵՐԿԻՆՔ
Գերմանիա 2023, 103 ր
Ռեժիսոր՝ Քրիստիան Փեցոլդ
Լեոնն ու Ֆելիքսը ծրագրել են ամառը մեկնել Բալթիկ ծովի ափին գտնվող ամառանոց։ Նրանք որոշել էին ընկերաբար ժամանակ անցկացնել, բայց և աշխատել, մեկը՝ իր երկրորդ գրքի, մյուսը՝ արվեստի պորտֆոլիոն կազմելու վրա։ Բայց Նադյան ու Դևիդն էլ են այնտեղ և իրենց ներկայությամբ դրական լիցքեր են բերում։ Չորս երիտասարդները փորձարկումներ են անում սիրո մեջ, թեև Լեոնին դա դժվար է տրվում։ Նրա անավարտ ձեռագիրը հետապնդում է իրեն ուր էլ որ գնա՝ տաղավար, թե ծովափ։ Մյուսների լավ տրամադրությունը հաճախ ճնշում է նրան, շուտով գալու է նաև հրատարակիչը։ Վերջինիս գալուստն իր փոքրիկ մեքենայով համընկնում է անտառի հրդեհվելուն։ Մոխրի անձրև է տեղում, երկինքը՝ կարմրում, և հարաբերությունների դրաման, վերաճելով ֆիզիկական թեժացման ու ստեղծագործական պարպման, մտնում է նոր փուլ։
Մրցանակներ
«Արծաթե արջ»՝ Ժյուրիի մեծ մրցանակ, Բեռլինի ՄԿՓ, 2023
Հուլիսի 13-ին, ժամը 16։30-ին, «Մոսկվա» կինոթատրոն, կարմիր դահլիճ
ՆՈԹԵՐ ՏԵՂԱՀԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Գերմանիա/ Պաղեստին/ Կատար, 2022, 74 ր
Ռեժիսոր՝ Խալեդ Ժարար
Ռեժիսորը համապատասխան փաստաթղթեր է գնում սիրիացի փախստականից, որպեսզի մոտիկից ծանոթանա նրանց կյանքի պատմությանը։ Այդ ընթացքում նա հայտնաբերում է, որ իրեն էլ են համակում այն վախն ու անորոշությունը, որոնք զգում է սիրիացիների ընտանիքը կյանքի հյուծիչ որոնումների ճանապարհին։
Հուլիսի 13-ին, ժամը 18։30-ին, «Մոսկվա» կինոթատրոն, կարմիր դահլիճ
ԱՆՎԵՐՋ ՍԱՀՄԱՆՆԵՐ
Գերանիա/ Իրան/ Չեխիա, 2023, 111 ր
Ռեժիսոր՝ Աբաս Ամինի
Ահմադը տարագիր ուսուցիչ է, ապրում է Աֆղանստանի և Իրանի սահմանային աղքատ գյուղում, որը մեծ մասամբ բնակեցված է բելուջներով։ Նա ծանոթանում է Հազարայի ապօրինի փախստական ընտանիքի հետ, որը Թալիբանի իշխանության գալու սպառնալիքից փախուստի է դիմել։ Շուտով, երբ Ահմադը սկսում է գիտակցել, որ նախապաշարմունքն ու դոգմաներն են ամբողջովին թելադրում բոլորի կյանքը, նրա պատկերացումները, թե ինչն է ճիշտ, իսկ ինչը՝ սխալ, հիմնովին փոխվում են։ Ահմադը որոշում է փրկել երիտասարդների արգելված սերը, բայց այդ որոշումը սոսկալի հետևանքներով է սպառնում բոլորին։
Մրցանակներ
«Մեծ էկրան» մրցանակ, Ռոտերդամի ՄԿՓ, 2023
Հուլիսի 16-ին, ժամը 18։00-ին, Կինոյի տուն, մեծ դահլիճ
ՉՔՆԱՂ ՕՐԵՐ
Գերմանիա/ Ճապոնիա, 2022-2023, 123 ր
Ռեժիսոր՝ Վիմ Վենդերս
Ռոջինը` մի սրտաբեկ երիտասարդ կին, որը նշանածի անհետացումից հետո տառապում է ընկճախտից, պատրաստվում է համալսարանի ընդունելության քննությանը: Եթե նա ձախողի քննությունը, հայրը կստիպի ամուսնանալ: Բայց եթե հաջողվի ընդունվել համալսարան, կարող է ավելի ազատ կյանք վարել և խուսափել ավագ քրոջ՝ Շիլանի ճակատագրից. վերջինս դժբախտաբար ամուսնացած է պահպանողական տղամարդու հետ, որը պահանջում է պատշաճ տնային տնտեսուհի լինել: Տեսնելով, որ կրտսեր քույրը պայքարում է երազանքին հասնելու համար՝ Շիլանն ամեն գնով փորձում է ստիպել քրոջը հանձնելու քննությունը: Այս որոշումը քույրերին դնում է հսկայական ճնշման տակ ինչպես տանը, այնպես էլ դպրոցում, քանի որ նրանք խճճվում են կոռուպցիոն հսկայական ցանցի մեջ, որը տարածված հասարակության բոլոր շերտերում: