Սևծովյան պատմություններ՝ BLACK SEA LIT

 

Սևծովյան պատմություններ՝ BLACK SEA LIT

 

«Այն, որ մենք կարող ենք իրար հետ խոսել, մեզ մարդ է դարձնում»։ Կառլ Յասպերս

Geschichten vom Schwarzen Meer – Black Sea Lit – «Սևծովյան պատմություններ» տարածաշրջանային նախագիծը նպատակ ունի նոր երկխոսություն սկսել Սևծովյան տարածաշրջանում։ Նախագծի համադրող, գերմանաբնակ գրող Նինո Հարաթիշվիլիի հետ միասին Գյոթե ինստիտուտը 2023 թ․ հունիսից մինչև 2024 թ․ վերջ կնախաձեռնի տարատեսակ ռեզիդենցիաներ և քննարկումներ Հայաստանից, Բուլղարիայից, Վրաստանից, Ռումինիայից և Ուկրաինայից մասնակցող գրողների հետ՝ փորձելով հաղթահարել լռությունն ու նոր պատումներ ձևավորել։

«Պետք է երկխոսություն առաջանա՝ գրական, բայց հատկապես նաև հենց մարդկային։ Միասին լինելու ու խոսելու, ինչի կարիքը մենք բոլորս այդքան ունենք՝ Սևծովյան տարածաշրջանի թե´ այս, և թե´ այն կողմում», – բացատրում է համադրող Նինո Հարաթիշվիլին։

2023 թվականի ընթացքում նախագծի համադրող Նինո Հարաթիշվիլին և Գյոթե ինստիտուտը հրավիրում են տաս հեղինակների Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ռումինիայից և Բուլղարիայից մասնակցել Վրաստանում (հունիսի 16-22) և Ռումինիայում (հուլիսի 16-22) կայանալիք ռեզիդենցիաների։ Ռեզիդենցիաներին կհաջորդեն պանելային քննարկումներ հեղինակների հետ, որոնց հնարավոր կլինի հետևել նաև առցանց․

– Հունիսի 21-ին՝ Վրաստանի Գյոթե ինստիտուտում
– Հուլիսի 21-ին՝ Ռումինիայի Գյոթե ինստիտուտում
– Սեպտեմբերի 12-ին և 13-ին Բեռլինում՝ գրականության միջազգային փառատոնի շրջանակներում։

Համադրող՝ Նինո Հարաթիշվիլի (Գերմանիա / Վրաստան)
Խոսնակներ՝ Լավինիա Բրանիստե (Ռումինիա), Եկատերինա Կեվանիշվիլի (Վրաստան), Արմեն Օհանյան (Հայաստան), Օստապ Սլիվինսկի (Ուկրաինա), Ինա Վալչանովա (Բուլղարիա), Բոգդան Քոզա (Ռումինիա), Արչիլ Քիքոձե (Վրաստան), Անուշ Քոչարյան(Հայաստան), Հալինա Կրուկ (Ուկրաինա), Լիզա Վեդա (Ուկրաինա / Նիդերլանդներ)

Նախագիծն իրականացվում է Երևանի Գյոթե կենտրոնի և Վրաստանի, Ռումինիայի և Ուկրաինայի Գյոթե ինստիտուտների նախաձեռնությամբ։ Նախագծի գործընկերներն են Literature Initiative Georgia, ARI Literature Foundation և Literarisches Colloquium Berlin.

Մանրամասների համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝