Ձայնասկավառակի առցանց շնորհանդես. Jag.Bonnen.Barz (Բամբիռ, Դիտմար Բոննեն) – “Home”

2019 թ. հոկտեմբերին «Գյոթե կենտրոնը» կազմակերպեց Trio27 արտ-խմբի ցուցահանդեսը Գյումրիում: Trio27-ը, ինչպես հուշում է անվանումը, երեք արվեստագետներից կազմված ստեղծագործական խումբ է՝ Դիտմար Բոննեն՝ կոմպոզիտոր, դաշնակահար, վիզուալ արտիստ: Պետեր Հյոլշեր՝ քանդակագործ, լուսանկարիչ, վիդեո արտիստ: Վազօ (Վազգեն Պահլավունի-Թադևոսյան)՝ նկարիչ-համադրող: Նրանց ծանոթությունը սկսվել է 2006 թվականին Վազօյի և Դիտմար Բոննենի հանդիպումից: 2008 թվականին …