«Գերմաներենը բազմերանգ լեզու է»

Ապրիլի 8-ին Գյոթե կենտրոնում բացվեց «Գերմաներենը բազմերանգ լեզու է» գրքերի ցուցադրությունը, որը մեր այցելուներին դեռ հասանելի կլինի մինչև մայիսի 28-ը։ Այս շրջիկ ցուցահանդեսը կազմակերպել է Վրաստանի Գյոթե ինստիտուտը և Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառը, Երևանի Գյոթե կենտրոնի և Գերմանական ընթերցասրահի հետ համատեղ։ Ցուցահանդեսին ներկայացված է ավելի քան 300 գիրք՝ գեղարվեստական, մանկական, ինչպես նաև …

Աստրիդ Բուշի «Ես հիշում եմ թռչուններին ու քարերը»

Արէ կատարողական արվեստների փառատոնի հետ համագործակցության արդյունքում մարտի 17-ին «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում բացվել է գերմանացի արվեստագետ Աստրիդ Բուշի «I Remember Birds and Stones» ցուցադրությունը։ Իր աշխատանքներում Աստրիդ Բուշն անդրադառնում է վայրերին և դրանց փորձառությանը։ Նա ուսումնասիրում է ճարտարապետական նախագծերը՝ նրանց զգայական ընկալունակության և մարդկանց վրա դրանց ազդեցության տեսանկյունից: Նրա ստեղծագործություններում …

ԲԱՑ ԿԱՆՉ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

EU4Culture ծրագիրը հայտարարում է տեղացի փորձագետների բաց կանչ՝ հայտարարված ճանապարհորդական դրամաշնորհների հայտերի ընտրության համար։ Դրամաշնորհին ներկայացրած հայտերը ընտրելու համար մեզ հարկավոր է 2 տեղացի փորձագետ: Եթե հետաքրքրված եք այդ աշխատանքով, խնդրում ենք ծանոթանալ աշխատանքի նկարագրությանը, և այնուհետև դիմել մեզ: Դիմելու վերջնաժամկետը ապրիլի 11-ն է: Մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք անցնել …

Ֆեմինիզմը՝ մարմնա(իրա)կան․ Կանայք ոչ միայն մարտին և ոչ միայն մասնավոր ոլորտում․․․

Իրականում մարտի 8-ի հետ կապված ցուցահանդեսները, ծաղիկներն ու մնացած միջոցառումները, կարծես, իրականության գեղեցիկ փաթեթավորում լինեն։ Կանայք անում են շատ ավելին, քան այն ամենը, ինչ մարտ ամսին ֆեմինիզմի դրոշակի տակ սկսում են օդում ծածանել։ Կանայք անդադար արարում են արվեստի գործեր, ուղեկցում երեխաներին դպրոց, հետազոտություններ կատարում լաբորատորիաներում, նախագծում ու կազմակերպում են մեծ …